Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 փետրվարի 2020 թվականի N 67-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող՝ 25,212,310 դրամ ընդհանուր արժողությամբ «Բազմաբնակարան շենքի նորոգման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401)՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀՎՀՀ՝ 00006479) և «Միհրշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930335) 2019 թվականի հունիսի 3-ին կնքված N 012Ա/019 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի երրորդ հարկի նորոգման աշխատանքների իրականացում՝ 25,212,310 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. փետրվարի 5

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

փետրվարի 5-ի N 67-Ա

որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»

1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է ՀՀ, քաղ. Էջմիածնում, Մ. Խորենացի փ. թիվ 1 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքի երրորդ հարկում կատարել նորոգման աշխատանքներ:

2. Ծրագիրը բարեգործական որակելու նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը (բարեգործները) Հայկական բարեգործական ընդհանուր միություն

4. Ծրագրի կատարողը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի ՀՎՀՀ 04703401

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի փողոց թիվ 1 քաղաքաշինական

6. Ծրագրի բյուջեն 25,212,310 դրամ

7. Բարեգործություն ստացողը Մ. Խորենացի փողոցի թիվ 1 հասցեում բազմաբնկարանային շենքի 3 հարկի բնակիչներ

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2019 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2020 թվականի ապրիլի 3-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ՀՀ, քաղ. Էջմիածնում, Մ. Խորենացի փ. թիվ 1 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքի երրորդ հարկում կատարել նորոգման աշխատանքներ:

Աշխատանքներն իրականացվելու են «Միհրշին» ՍՊԸ-ի կողմից ( ՀՀ, ք. Երևան, Նորք - Մարաշ 17 փողոց, տուն 72, ՀՎՀՀ 00930335 ), պայմանագիր՝ N 012Ա/019, կնքված՝ 2019 թ. հունիսի 3-ին: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2019 թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2020 թ. ապրիլի 3-ը:

10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Նախատեսվում է ՀՀ, քաղ. Էջմիածնում, Մ. Խորենացի փ. թիվ 1 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքի երրորդ հարկում կատարել նորոգման աշխատանքներ՝ 25,212,310 դրամով: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2019 թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2020 թ. ապրիլի 3-ը:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ Էջմիածնի քաղաքապետարանի հետ

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։