Անցնել բովանդակությանը

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՀԱՆՈՒՅԹԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

30 հունվարի 2020 թ. N 01-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՀԱՆՈՒՅԹԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել երկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ փորձնական հանույթի ֆիզիկական ծավալները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին:

Ս. Պապիկյան

Հավելված

Տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

30 հունվարի 2020 թ. 01-Ն Հրամանի

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՀԱՆՈՒՅԹԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

1. Փորձնական արդյունահանման քանակները հիմնավորում է ընդերքօգտագործողը՝ հանքավայրի մանրազնին հետախուզման ծրագրում:

2. Մետաղական հանքավայրերի համար.

1) Ստորգետնյա մշակման եղանակի դեպքում.

Հանութային միավոր սահմանել ստորգետնյա շահագործական բլոկը, որի չափերը որոշվում է կախված մշակման համակարգից: Փորձնական արդյունահանման քանակը կախված հանութային միավորից որոշվում է բլոկի չափերի և հանքամարմնի հզորության արտադրյալով, որի ծավալների (խոր. մ) հավանական քանակները բերված են աղյուսակ 1-ում:

Աղյուսակ 1

Հանութային միավորի չափեր, մxմ Հանքամարմնի հզորություն, մ

0.4 0.5 0.6 0.7 0.8 0.9 1 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 1.7 1.8 1.9 2 2.1

50 մ x 40 մ 800 1000 1200 1400 1600 1800 2000 2200 2400 2600 2800 3000 3200 3400 3600 3800 4000 4200

50 մ x 50 մ 1000 1250 1500 1750 2000 2250 2500 2750 3000 3250 3500 3750 4000 4250 4500 4750 5000 5250

50 մ x100 մ 2000 2500 3000 3500 4000 4500 5000 5500 6000 6500 7000 7500 8000 8500 9000 9500 10000 10500

Այլ հանութային միավորների չափերի և հանքամարմինների այլ հզորությունների համար դրանք կարող են հաշվարկվել վերը նշված ձևով՝ բլոկի առավելագույն երկարությունը ընդունելով 100 մ, իսկ բարձրությունը սահմանել շահագործական հորիզոնների միջև եղած հեռավորությանը հավասար՝ առավելագույնը ընդունելով 50 մ:

2) Բացահանքով մշակման եղանակի դեպքում

Հանութային միավոր սահմանել հանքաստիճանը, որի չափերը որոշվում է կախված մշակման համակարգից. այն կարող է լինել 5 մ-ից 15 մ բարձրությամբ, 25 մ-ից 100 մ երկարությամբ և 5 մ-ից 15 մ պոկվող զանգվածի լայնությամբ: Փորձնական արդյունահանման քանակը (խոր. մ) կախված հանքայնացման տեսակից՝ շտոկվերկային, երակային կամ հանքային գոտիներ, կարող է որոշվել հետևյալ կերպ.

ա. շտոկվերկային հանքամարմինների համար հանքաստիճանի ծավալի չափով, որի հավանական արժեքները բերված են աղյուսակ 2-ում:

Աղյուսակ 2

Հանքաստիճանի բարձրությունը, մ Հանքաստիճանից պոկվող զանգվածի լայնությունը, մ

Հանքաստիճանի երկարությունը, 25 մ Հանքաստիճանի երկարությունը, 50 մ Հանքաստիճանի երկարությունը, 100 մ

5 8 12 15 5 8 12 15 5 8 12 15

5 625 1000 1500 1875 1250 2000 3000 3750 2500 4000 6000 7500

7 875 1400 2100 2625 1750 2800 4200 5250 3500 5600 8400 10500

10 1250 2000 3000 3750 2500 4000 6000 7500 5000 8000 12000 15000

15 1875 3000 4500 5625 3750 6000 9000 11250 7500 12000 18000 22500

Այլ հանութային միավորների չափերի համար դրանք կարող են հաշվարկվել վերը նշված ձևով՝ հանքաստիճանի առավելագույն չափերը ընդունելով. բարձրությունը 15 մ, ճակատի երկարությունը՝ 100 մ, պոկվող լեռնային զանգվածի լայնությունը՝ 15 մ:

բ. հանքերակների, հանքային գոտիների դեպքում փորձնական արդյունահանման քանակը (խոր. մ) պետք է որոշել մեկ հանքաստիճանում առկա հանքամարմնի ծավալի չափով: Այն որոշվում է հանքաստիճանի երկարության, բարձրության և հանքամարմնի հզորության արտադրյալով, որի հավանական քանակները բերված են աղյուսակ 3-ում:

Աղյուսակ 3

Հանքաստիճանի երկարություն, մ Հանքամարմնի հզորություն, մ

Հանքաստիճանի բարձրությունը, 5 մ Հանքաստիճանի բարձրությունը, 10 մ Հանքաստիճանի բարձրությունը, 15 մ

0.5 1 1.5 0.5 1 1.5 0.5 1 1.5

25 62.5 125 187.5 125 250 375 187.5 375 562.5

50 125 250 375 250 500 750 375 750 1125

100 250 500 750 500 1000 1500 750 1500 2250

Այլ հանութային միավորների չափերի համար դրանք կարող են հաշվարկվել վերը նշված ձևով՝ հանքաստիճանի առավելագույն չափերը ընդունելով. բարձրությունը 15 մ, ճակատի երկարությունը՝ 100 մ, պոկվող լեռնային զանգվածի լայնությունը՝ 15 մ:

3) Հանքավայրի բաց-ստորգետնյա համակցված մշակման եղանակի դեպքում փորձնական հանույթի քանակը սահմանել՝

ա) հաջորդաբար իրականացման դեպքում առաջնորդվել սույն հրամանի Հավելվածի աղյուսակ 2-ով կամ աղյուսակ 3-ով առաջարկված բաց լեռնային աշխատանքների համար հաշվարկված քանակներին համապատասխան:

բ) զուգահեռաբար իրականացման դեպքում առաջնորդվել սույն հրամանի Հավելվածի աղյուսակ 1-ով և աղյուսակ 2-ով կամ աղյուսակ 3-ով առաջարկված բաց լեռնային և ստորգետնյա աշխատանքների համար հաշվարկված քանակների հանրագումարին հավասար:

3. Շինարարական քարերի դեպքում հիմք են հանդիսանում հետևյալ չափորոշիչները.

1) Հանութային միավոր սահմանել պատքարի և երեսապատման քարի հանքավայրերի երկրաբանատնտեսական հավաստի գնահատման համար անհրաժեշտ ընդերքի քարազանգվածից առանձին ապրանքային քարարտադրատեսակների ելքերը:

2) Ավազի, խճի և նմանատիպ հանքավայրերի համար, որոնց դեպքում միայն լաբորատոր նմուշարկումները բավարար են որակի ճշգրտման համար՝ փորձնական արդյունահանում չի պահանջվում:

Երեսապատման քարեր, շինարարական քարեր, լցանյութի և բալաստային հումքի հանքավայրերի փորձնական հանույթի ծավալները, որի հավանական քանակները բերված են աղյուսակ 5-ում:

Աղյուսակ 5

Օգտակար հանածոյի տեսակ Երեսապատման քարեր Շինարարական քարեր Լցանյութի և բալաստային հումք

1 Անդեզիտաբազալտ, անդեզիտ, բազալտ, հիալոբազալտ, դոլերիտային բազալտ, լիպարիտ և նմանատիպ այլ տարատեսակներ, մ.3 մինչև 150 մինչև 100 0

2 Գաբբրոներ, գրանիտներ, տուֆաավազաքարեր, մոնցոնիտներ, գրանոդիորիտներ, գրանոսիենիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 150 մինչև 100 0

3 Կոնգլոմերատներ, կոնգլոբրեկչիաներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 150 մինչև 100 0

4 Մարմարներ, մարմարացված կրաքարեր, դիաբազային պորֆիրիտներ, դիաբազներ, պորֆիրիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 150 մինչև 100 0

5 Տուֆեր, կրաքար և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 150 մինչև 100 0

6 Ֆելզիտային տուֆեր, տրավերտիններ, տուֆաբրեկչիաներ, չհղկվող տուֆաավազաքարեր և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 150 մինչև 100 0

7 Հրաբխային խարամ և նմանատիպ այլ տարատեսակներ կիրառելի չէ կիրառելի չէ 0

8 Պեմզաներ, պեռլիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ կիրառելի չէ կիրառելի չէ 0

9 Ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդներ և նմանատիպ այլ տարատեսակներ կիրառելի չէ կիրառելի չէ 0

3) Երկրաբանական ուսումնասիրության ընթացքում միառժամանակ երեսապատման և շինարարական քարերի համար նախատեսված փորձնական հանույթի պարագայում վերցնել աղյուսակ 5-ով սահմանված առավելագույն քանակը

4) Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի հանքավայրերի (ցեոլիտ, պեռլիտ, դիատոմիտ, բենտոնիտ, դունիտ և պերիդոտիտ, մագնեզիումասիլիկատային ապարներ, տրակտոլիտ-պերիդոտիտային ապարներ, հրակայուն կավեր, անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն հումք), ծծումբ, կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս), դոլոմիտ, բարիտ, անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն հումք), ռիոլիտ դացիտային տուֆ, մագնեզիումասիլիկատային ապարներ, հղկանյութեր) համար, որոնք բնութագրվում են պարունակությամբ կամ որակի տարբեր այլ չափանիշներով փորձնական հանույթ չի նախատեսվում

5) վառելիքաէներգետիկ հումքի, շինանյութերի արտադրության հումքի, գունագեղ քարերի հանքավայրերի փորձնական հանույթի ծավալները, որի հավանական քանակները բերված են աղյուսակ 6-ում:

Աղյուսակ 6

Հ/Հ Օգտակար հանածոյի տեսակ Փորձնական հանույթի ծավալը, մ.3

Վառելիքաէներգետիկ հումք

1 Ածուխ Մինչև 100

2 Տորֆ Մինչև 100

3 Այրվող թերթաքարեր Մինչև 100

Շինանյութերի արտադրության հումք

4 Ցեմենտի հումք՝ կավեր, կրաքարեր, տրավերտիններ Մինչև 150

5 Ցեմենտի հումք՝ մագնեզիումասիլիկատային ապարներ, տրակտոլիտ-պերիդոտիտային ապարներ Մինչև 150

6 Կրաքար (կիր ստանալու համար) Մինչև 100

7 Բնական հանքային ներկեր Մինչև 100

Գունագեղ քարեր

8 Վանակատ (օբսիդիան) Մինչև 100

9 Լիստվենիտ Մինչև 100

10 Օնիքսանման մարմար Մինչև 150

4. Հանքաքարի հարստացման տեխնոլոգիական պարամետրերի ճշգրտման, հարստացման սխեմայի փորձարկման նպատակով իրականացվող փորձնական արդյունահանման ծավալների հիմնավորումը իրականացնում է ընդերքօգտագործողը՝ կախված այն հարստացման ֆաբրիկայի կամ սարքավորումների արտադրողականությունից, որում պետք է իրականացվեն փորձարկումները:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։