Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-02-20-ից մինչև 2020-06-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-06-13Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

4 փետրվարի 2020 թ. N 102-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 15-ի «Հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը, լրացման, հրապարակման և ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 59-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102-Ն հրամանում (այսուհետև՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.

Հրամանով հաստատված «Հավելված N 2»-ի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հաշվետվության «Կից ներկայացվում է» բաժնում «Կցել» ստեղնի միջոցով ընտրվում և կցվում է աուդիտորի եզրակացության ֆայլը, եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում պետական կամ համայնքային միջոցներից ֆինանսավորվել է տասը միլիոն և ավելի ՀՀ դրամի չափով և վերստուգող մարմնի եզրակացության ֆայլը, եթե Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված է վերստուգող մարմնի կազմավորում, ինչպես նաև համապատասխանաբար նշում է կատարվում կցվող փաստաթղթերի քանակի վերաբերյալ: Կցված ֆայլը (փաստաթուղթը) հեռացվում է «Ջնջել» ստեղնի միջոցով:»

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Դ. Անանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։