Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 77-րդ հոդվածում՝
1) 8-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Դատական դեպարտամենտում կառուցվածքային փոփոխությունների իրականացման արդյունքում դատական կարգադրիչների ծառայության նոր պաշտոն առաջանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է Բարձրագույն դատական խորհրդի կողմից Դատական դեպարտամենտի կառուցվածքը հաստատելուց հետո՝ երկամսյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու այն դատական կարգադրիչին, որը՝
1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով կամ սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված պահանջները.
2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:».
2) 8-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «դատական ծառայողի կամ» բառերը: