Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝
1) վերնագրի «աշխատակազմը» բառը փոխարինել «աշխատանքների կազմակերպումը» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի և կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով: Կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովի նախագահը:».
3) 2-րդ մասից հանել «Աշխատակազմի կառուցվածքը» բառերը, իսկ «աշխատակազմի գործունեության» բառերը փոխարինել «հանձնաժողովի աշխատանքների» բառերով.
4) 2-րդ մասի երկրորդ նախադասության «Աշխատակազմի աշխատակիցների» բառերը փոխարինել «Հանձնաժողովի աշխատողների» բառերով.
5) 3-րդ մասի «Հանձնաժողովի աշխատակազմի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի անդամների և աշխատողների» բառերով: