Հոդված 24. Օրենքի 23-րդ հոդվածում՝
Հոդված 24. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) վերնագրի, 2-րդ, 7-րդ 8-րդ, 10-րդ և 16-րդ մասերի «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.
2) 1-ին մասի «ծառայող» բառը փոխարինել «ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» բառերով.
3) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, ինչպես նաև 4-րդ մասի «ծառայության ծառայողները» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով, իսկ 3-րդ մասի 4-րդ կետի «ծառայությունից» բառը՝ «պաշտոնից» բառով.
4) 5-րդ և 6-րդ մասերի «ծառայողները» բառը փոխարինել «աշխատողները» բառով, իսկ 5-րդ մասի երկրորդ «ծառայության» բառը՝ «աշխատանքի» բառով.
5) 7-րդ մասի «ծառայողի» բառը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.
6) 9-րդ և 14-րդ մասերի «Ծառայողն» բառը փոխարինել «Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն» բառերով.
7) 12-րդ մասի 4-րդ կետի «ծառայության ծառայողին» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին» բառերով.
8) 15-րդ մասի «Ծառայողի» բառը փոխարինել «Հատուկ քննչական ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձի» բառերով, իսկ «ծառայության» բառը՝ «աշխատանքի» բառով: