Հոդված 10. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակը՝
Հոդված 10. Օրենքի 1-ին հավելվածի աղյուսակը՝
1) «Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական 5.50».
2) «Գլխավոր դատախազի տեղակալի օգնական» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Դատական դեպարտամենտ
Դատավորի (այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի) օգնական 3.88».
3) «Մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ 8.00
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ, քննչական վարչության բաժնի պետ 6.75
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ 6.50
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչ 6.00
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ 5.50»: