Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1205-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 փետրվարի 2020 թվականի N 110-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1205-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՆԻՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1205-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ լրացումները՝

1) հավելվածի 1-ին կետի «Ծագման երկիրը» սյունակը «Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն» բառերից հետո լրացնել «Ճապոնիա, Հարավային Կորեա, Նիդերլանդներ, Բելգիա, Թայվան, Թաիլանդ, ԱՄՆ, Վիետնամ, Լիբիա, Բրազիլիա, Հնդկաստան, Մեքսիկա, Գերմանիա, Իտալիա» բառերով.

2) հավելվածի 2-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն» բառերից հետո լրացնել «Ճապոնիա, Հարավային Կորեա, Նիդերլանդներ, Բելգիա, Թայվան, Թաիլանդ, ԱՄՆ, Վիետնամ, Լիբիա, Բրազիլիա, Հնդկաստան, Մեքսիկա, Գերմանիա, Իտալիա» բառերով.

3) հավելվածի 3-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն» բառերից հետո լրացնել «Ճապոնիա, Հարավային Կորեա, Նիդերլանդներ, Բելգիա, Թայվան, Թաիլանդ, ԱՄՆ, Վիետնամ, Լիբիա, Բրազիլիա, Հնդկաստան, Մեքսիկա, Գերմանիա, Իտալիա» բառերով.

4) հավելվածի 4-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն» բառերից հետո լրացնել «Ճապոնիա, Հարավային Կորեա, Նիդերլանդներ, Բելգիա, Թայվան, Թաիլանդ, ԱՄՆ, Վիետնամ, Լիբիա, Բրազիլիա, Հնդկաստան, Մեքսիկա, Գերմանիա, Իտալիա» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. փետրվարի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։