ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2020 թվականի N 158-Ա
ԱՐԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով ՝
1. Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Արամ Շահինյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թ.
փետրվարի 6-ի N 158-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՐԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Հ. Մարության - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ս. Հայոցյան - ՀՀ գիտության կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Թավադյան - ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)
Ռ. Հակոբյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Ա. Իսկանդարյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Շահինյան - Ա. Շահինյանի որդի (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան