ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2020 թվականի N 130-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» N 1318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ ենթակետով.
«9) unix timestamp՝ ժամանակը վայրկյանների տևողությամբ հաշվառելու միջոց, որտեղ հաշվարկն սկսվում է 1970 թվականի հունվարի 1-ից։»,
բ. 5-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. SIM քարտով՝ նվազագույնը 3G կապուղիով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն, ինչպես նաև WIFI ցանցին և Ethernet-ին (համապատասխան փոխարկիչի միջոցով) միանալու հնարավորություն,»,
գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. ՀԴՄ սարքը քանդելու (պատյանը բացելու) դեպքում պետք է իրականացվի ֆիսկալային ռեժիմի անջատում, սարքի գաղտնագրման բանալիների ջնջում և ՀԴՄ սարքի պատյանը փակելու դեպքում առանց գաղտնագրման բանալիներ վերականգնող համապատասխան գործիքի հնարավոր չլինի գործարկել սարքը:»,
դ. 12-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) տոկոսային կամ գումարային զեղչի հաշվարկ.»,
ե. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Ֆիսկալային հիշողության մեջ գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալներ)`
Գրառման տեսակը Նկարագրությունը Ձևաչափը
ՀԴՄ գրանցում r:<time>, <tin>, <crn>, <serial>
ՀԴՄ գրանցում Գրանցման ժամը unix timestamp տեսքով <time>
ՀԴՄ-ն կիրառող հարկ վճարողի հաշվառման համարը <tin>
ՀԴՄ-ի գրանցման համարը <crn>
ՀԴՄ գործարանային համարը <serial>
ՀԴՄ ապաակտիվացում c:<time>, <tin>, <crn>, <serial>
ՀԴՄ ապաակտիվացում ՀԴՄ ապաակտիվացման ժամը unix timestamp տեսքով <time>
ՀԴՄ-ն կիրառող հարկ վճարողի հաշվառման համարը <tin>
ՀԴՄ գրանցման համարը <crn>
ՀԴՄ գործարանային համարը <serial>
Բաժնի ստեղծում nd:<time>, <departmentld>, <taxMode>
Բաժնի ստեղծում Բաժնի ստեղծման ժամը unix timestamp տեսքով <time>
Տվյալ բաժնի համարը <departmentld>
Հարկման տեսակի նույնականացման համարը <taxMode>
ՀԴՄ վաճառքի կտրոնի տպում p:<time>, <id>, <lottery-info>, [<receipt-info>]
ՀԴՄ վաճառքի կտրոնի տպում Կտրոնի տպման ժամը unix timestamp տեսքով <time>
ՀԴՄ կտրոնի համարը <id>
ՀԴՄ կտրոնի ֆիսկալ համարը <lottery-info>
{<dId>:<totalWithTax>:<tax>} յուրաքանչյուր բաժնի համար, բաժանված ստորակետերով <receipt-info>
Բաժնի նույնականացման համարը <dld>
Ընդհանուր գումարը տվյալ բաժնում՝ ներառյալ ԱԱՀ <totalWithTax>
Ընդհանուր ԱԱՀ գումարը տվյալ բաժնում <tax>
Կտրոնի վերադարձ p:<time>, <id>, <crn>, <serial>
Կտրոնի վերադարձ Կտրոնի տպման ժամը unix timestamp տեսքով <time>
Վերադարձվող կտրոնի համարը <id>
Վերադարձի կտրոնի համարը <tin>
ՀԴՄ գրանցման համար <crn>
Համաժամանակեցում s:<time>, <status>
Համաժամանակեցում Համաժամանակեցման
ժամը unix timestamp տեսքով <time>
1- եթե համաժամանակեցումը հաջողվել է <status>
0- եթե համաժամանակեցումը չի հաջողվել
2) որոշման N 3 հավելվածի՝
ա. 15-րդ կետը «որն» բառից հետո լրացնել «առավելագույնը 3 ժամվա ընթացքում» բառերով,
բ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Սպասարկման կենտրոնն իրավասու ղեկավար անձի կողմից ՀԴՄ-ի անսարքության մասին տեղեկանալուց հետո Երևան քաղաքում 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում 72 ժամվա ընթացքում ստուգում է անսարք ՀԴՄ-ն և անհրաժեշտության դեպքում ՀԴՄ կիրառող կազմակերպության ղեկավարի կամ պատասխանատու անձի հետ կազմում է ՀԴՄ-ն անսարք լինելու վերաբերյալ ակտ: ՀԴՄ կիրառողի պահանջով սպասարկման կենտրոնը Երևան քաղաքում 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում 72 ժամվա ընթացքում ՀԴՄ կիրառողին տրամադրում է ժամանակավոր օգտագործման ՀԴՄ վերանորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար, իսկ ՀԴՄ սարքի վերանորոգման անհնարինության մասին ակտ կազմելուց հետո՝ առավելագույնը 10 աշխատանքային օր ժամկետով:»,
գ. 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի 10
Երևան