Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությունը

1. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությունը ձևավորվում և իրականացվում է սույն օրենքով սահմանված սկզբունքներին համապատասխան` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կողմից:

2. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության ձևավորմանը և իրագործմանը մասնակցում են իրենց նախաձեռնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։