Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԳլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Սեյսմիկ պաշտպանություն իրականացնելու հիմնական սկզբունքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Սեյսմիկ պաշտպանություն իրականացնելու հիմնական սկզբունքները

1. Սեյսմիկ պաշտպանություն իրականացնելու հիմնական սկզբունքներն են`

1) սեյսմիկ անվտանգության ապահովման բնագավառում լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության միասնական պետական քաղաքականության իրականացումը.

2) սեյսմիկ պաշտպանության բնագավառում միասնական պետական և միջազգային և (կամ) միջպետական քաղաքականության մեջ պատրաստվածության և կանխարգելման սկզբունքների գերակայության ապահովումը երկրաշարժի հետևանքների վերացման նկատմամբ.

3) սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր պահանջների հավասար առաջնայնությունը.

4) սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական և միջպետական ծրագրերի իրագործմանը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակայնության ներգրավումը.

5) սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրերի ներկայացումը միջազգային դոնոր կազմակերպություններին.

6) բնակչության կյանքի ապահովման գերակայությունը:

(16.12.16 ՀՕ-15-Ն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությունը հնարավոր չէ կատարել, քանի որ 4-րդ հոդվածի հինգերորդ պարբերության ուժը կորցնելը նախատեսված է 12.06.02 ՀՕ-376-Ն օրենքի հիմնական փաստաթղթում:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։