Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-19-ից մինչև 2012-07-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված 18. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

գործել է մինչև 2012-07-25Բացել ARLIS-ում

Հոդված 18. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

1. Համապատասխան կառավարչական պետական մարմնի գործունեության դադարման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում հիմնարկի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում դրա վերաբերյալ հիմնադրի, իսկ գործադիր իշխանության և այլ մարմնի գործունեությունը դադարեցված լինելու դեպքում` կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Գործունեությունը դադարեցրած հիմնարկի քաղաքացիաիրավական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս կառավարության:

Համայնքային կառավարչական հիմնարկի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր: Գործունեությունը դադարեցրած համայնքային կառավարչական հիմնարկի քաղաքացիաիրավական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են վերակազմակերպված համայնքին:

2. Հիմնարկի գործունեությունը դադարելու դեպքում դրան ամրացված գույքի տնօրինման կարգը սահմանվում է հիմնարկի գործունեությունը դադարելու վերաբերյալ որոշմամբ:

(18-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։