ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10 փետրվարի 2020 թ.
ք. Երևան N 85-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 698-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 5-ի N 5 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Ուժը կորցրած ճանաչել «ՈՒՈՐԼԴՎԱՅԴ ՓԱՐՍԵԼ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոստային կապի բնագավառում թիվ ՓԿ N 040 փոստային կապի գործունեության լիցենզիան, փոստային կապի ծառայությունների մատուցման գործունեության N 01 և սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման գործունեության N 02 ներդիրները:
Նախարար Հ. Արշակյան
Ց Ա Ն Կ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ/հ Լիցենզավորված անձի անվանումը կամ ազգանունը, անունը Լիցենզիայի համարը Լիցենզիայի տրման ամսաթիվը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Լիցենզիայի գործողության ժամկետը Ծանոթություն
1 2 3 4 5 6 7 8
«ՈՒՈՐԼԴՎԱՅԴ ՓԱՐՍԵԼ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ ՓԿ 040 13.02.2017 փոստային կապի գործունեություն ՀՀ Ուժը կորցրած է ճանաչվել 10.02.2020 թ. հրաման թիվ 85-Ա