Հոդված 1
Հոդված 1.
«Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի՝
ա. «3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքը» բառերը փոխարինել «համայնքը, անկախ բնակչության քանակից,» բառերով,
բ. 8-րդ կետը «ձևաթղթերը» բառից հետո լրացնել «և տրամադրված թույլտվությունների քանակի և տեսակի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-18-րդ կետերով.
«15) համայնքում առկա համայնքային կառույցների (կրթական, մշակութային և այլն) վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը (բյուջե, գործունեության տեսակ, հասցե, կոնտակտային տվյալներ) և (կամ) դրանց համացանցային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում).
16) համայնքապետարանի և դրա ենթակայությամբ գործող կառույցների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները.
17) համայնքում պետական և համայնքային միջոցներով իրականացվող շինարարությունների հետ կապված տեղեկատվությունը.
18) համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. 20000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մշակած նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հրապարակվում են համայնքի համացանցային պաշտոնական կայքում, որը պետք է ապահովված լինի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի հետ փոխգործելիությամբ:»: