«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1796-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. «Սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Բերդի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Դիլիջանի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Նոյեմբերյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Բերդի սոցիալական աջակցության տարածքային գործակալության և Դիլիջանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով։
(2-րդ կետը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 04.06.15 N 582-Ն)
3. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. նոյեմբերի 14
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1796-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետը (այսուհետ՝ մարզպետ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։
2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:
II. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետին Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև՝ քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցության ապահովումն է:
6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի իրականացման շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ:
14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Իջևան, Սահմանադրության հրապարակ:
III. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և մարզպետը՝ օրենքով, այլ իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:
16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը՝
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրվող կոնկրետ հանձնարարականներն ու առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող մասնագիտական ուսումնասիրությունների և դրանց իրականացման ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքները.
ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:
(17-րդ կետը խմբ. 01.06.06 N 742-Ն)
18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի և մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումներն ու կարգադրությունները:
22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:
23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը՝
ա) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ.1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում ու աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
ե.1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է.
զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, ինչպես նաև՝ մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) մարզպետարանում կազմակերպում է քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից՝ սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(23-րդ կետը լրաց. 07.12.06 N 1751-Ն, 10.12.09 N 1424-Ն)
24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
(24-րդ կետը փոփ. 10.12.09 N 1424-Ն)
25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
IV. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:
28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:
V. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները։
30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:
VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
VII. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(հավելվածը խմբ. 01.06.06 N 742-Ն, լրաց. 07.12.06 N 1751-Ն, լրաց., փոփ. 10.12.09 N 1424-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1796-Ն որոշման
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Իրավաբանական բաժին
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին
Հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
(տողն ուժը կորցրել է 19.12.19 N 1864-Ն)
Զորահավաքային նախապատրաստության բաժին
(3-րդ կետը լրաց. 29.12.05 N 1833-Ն, 07.12.06 N 1751-Ն, 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն, փոփ. 10.06.10 N 718-Ն, լրաց. 29.03.12 N 365-Ն, 06.02.14 N 105-Ն, փոփ. 05.10.17 N 1233-Ն, 19.12.19 N 1864-Ն)
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Նոյեմբերյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Բերդի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Դիլիջանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
(2-րդ բաժինը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 04.06.15 N 582-Ն)
(հավելվածը լրաց. 29.12.05 N 1833-Ն, փոփ. 29.12.05 N 2337-Ն, լրաց. 07.12.06 N 1751-Ն, 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն, փոփ. 10.06.10 N 718-Ն, լրաց. 29.03.12 N 365-Ն, 06.02.14 N 105-Ն, փոփ. 04.06.15 N 582-Ն, 05.10.17 N 1233-Ն, 19.12.19 N 1864-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1796-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
NN
ը/կ Գույքի անվանումը Քանակը Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1 2 3 4
1. Մարզային ավտոմոբիլային ճանապարհ 1 125619000
2. Երևան - Իջևան - Այգեհովիտ ճանապարհի 124 կմ հատվածում գտնվող հանգստյան գոտի՝ լճերով 1 150000
3. Ավտոտնակ 1 23100
4. Վարչական շենք N 1 1 6340000
5. Վարչական շենք N 2 1 10597000
6. Հեռախոսային ներքին ցանց 2 388000
7. Պատճենահանող սարք 1 120000
8. Համակարգիչ 1 648000
9. Ծայրամաս. հանգույց 1 55556
10. Ռոյալ 1 88115
11. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» 1 4400000
12. Ավտոմեքենա «Նիվա» «ՎԱԶ 2121» 1 1578500
13. Գրասեղան 2 59444
14. Ղեկավարի սեղան 13 360360
15. Գորգ 1 12370
16. Գորգ 1 10602
17. Գորգ 1 3187
18. Գորգ 2 3824
19. Գորգ 3 8439
20. Գորգ 1 3670
21. Ուղեգորգ 2789
22. Ուղեգորգ 2891
23. Ուղեգորգ 6 5892
24. Հեռուստացույց «Ֆոտոն-246» 1 6468
25. Ուժեղացուցիչ «ՈՒՊ-2» 1 14080
26. Գրամեքենա 2 45054
27. Օդափոխիչ 2 30630
28. Սառնարան «Օրսկ» 1 12310
29. Գրասեղան՝ 1 գրապահոցով 8 4000
30. Գրասեղան՝ 1 գրապահոցով 2 626
31. Գրասեղան՝ 1 գրապահոցով 1 419
32. Գրասեղան՝ 1 գրապահոցով 1 315
33. Գրասեղան՝ 1 գրապահոցով 1 125
34. Գրասեղան՝ 1 գրապահոցով 7 3059
35. Գրասեղան՝ 1 գրապահոցով 8 34920
36. Բազմոց 2 9086
37. Զգեստապահարան 1 4543
38. Կահույք 3 53013
39. Գրասեղան՝ 2 գրապահոցով 3 10395
40. Գրասեղան՝ 2 գրապահոցով 2 15092
41. Գրասեղան՝ 2 գրապահոցով 2 14630
42. Գրասեղան՝ 2 գրապահոցով 3 16632
43. Գրասեղան՝ 2 գրապահոցով 11 51458
44. Կախիչ 1 2922
45. Կախիչ 10 14280
46. Կախիչ 5 710
47. Մետաղյա պահարան 1 1987
48. Մետաղյա պահարան 2 8848
49. Մետաղյա պահարան 5 1695
50. Մետաղյա պահարան 6 1386
51. Մետաղյա պահարան 3 405
52. Մետաղյա պահարան 3 1479
53. Մետաղյա պահարան 4 3724
54. Մետաղյա պահարան 2 384
55. Կախիչ՝ վարագույրի 1 346
56. Կախիչ՝ վարագույրի 1 8000
57. Կախիչ՝ վարագույրի 12 180
58. Կախիչ՝ վարագույրի 44 1980
59. Ռադիոընդունիչ 7 1106
60. Ռադիոընդունիչ 8 2336
61. Հեռախոսի ապարատ 15 151875
62. Հեռախոսի ապարատ 7 71904
63. Հեռախոսի ապարատ 3 12201
64. Հեռախոսի ապարատ «ՎԵՖ-ՏԱ-Դ» 24 240000
65. Հեռախոսի ապարատ (ներքին ցանցի) 45 247500
66. Հեռախոսի ապարատ (ներքին ցանցի) 1 12000
67. Աթոռ՝ կիսափափուկ 18 144000
68. Աթոռ՝ կիսափափուկ 4 24000
69. Աթոռ՝ կիսափափուկ 113 24408
70. Աթոռ՝ կիսափափուկ 95 11020
71. Գրապահարան 4 13860
72. Գրապահարան 6 3000
73. Գրապահարան 2 7700
74. Գրապահարան 7 2261
75. Գրապահարան 6 4158
76. Գրապահարան 4 3016
77. Բազկաթոռ 10 3640
78. Պահարան 4 1048
79. Աղբաման 7 105
80. Դիմային սեղան 10 2460
81. Հեռախոսի սեղան 3 2310
82. Լսարանային սեղան 8 3496
83. Թատերական աթոռ 300 40271
84. Սեղան՝ փոքր 2 1540
85. Մեքենագրական սեղան 2 508
86. Հեռուստացույցի տակդիր 2 312
87. Փափուկ աթոռ 38 15960
88. Հատակափայլիչ 1 127
89. Աթոռ 8 3080
90. Աթոռ 12 1272
91. Գրասեղան 3 809
92. Ընդունելությունների տան շենք (գյուղ Այգեհովիտ) 1 25097723
93. Սառնարան «Զիլ Մոսկվա» 1 8540
94. ընդամենը 8540
95. Բարձ՝ փետուրից 6 2285
96. Բարձի երես 10 852
97. Ծածկոց՝ բրդյա 3 5754
98. Սրբիչ՝ բաղնիքի 3 593
99. Վերմակի սպիտակեղեն 6 2742
100. Ներքնակ 2 930
101. Սավան 4 692
102. Վարագույր (2.50) 5 9088
103. Վարագույր (4.40) 3 9597
104. Վարագույր (1.90) 2 2762
105. Վարագույր (թավշյա, 5.25) 6 19248
106. Վարագույր (թավշյա, 2.60) 9 14299
107. Ծածկոց 1 2038
108. Սփռոց՝ սեղանի 2 823
109. Սրբիչ 6 353
110. Կահույք՝ ննջասենյակի 1 734332
111. Կահույք՝ ճաշասենյակի «Ռենեսանս» 1 637063
112. Կահույք՝ խոհանոցի «Շիրակ» 1 79190
113. Կահույք՝ միջանցքի «Ֆլորա» 1 146879
114. Բյուրեղապակյա ջահ 1 95785
115. Բյուրեղապակյա ջահ «ՆՍՖ-84-1» 2 20675
116. Բյուրեղապակյա ջահ 84-6 2 16977
117. Ջահ 230 2 10837
118. Ծաղկաման՝ բյուրեղապակյա 1 3636
119. Պահարան՝ 2 գրապահոցով 2 25756
120. Փոշեկուլ «Ուրալեց» 1 154
121. Հատակափայլիչ 1 469.7
122. Հատակադիր ջահ (Տորշեր) 1 77
123. Սեղան՝ խոհանոցի 2 154
124. Պահարան՝ պատի 1 77
125. Աթոռ՝ խոհանոցի 3 231
126. Լուսամփոփ ՆԲԲ- 84.2.40 1 169.4
127. Լուսամփոփ 01.100 1 77
128. Հեռախոսի ապարատ 2 246.4
129. Վարագույրի կախիչ 9 693
130. Բաղնիքի լրակազմ 2 292.6
131. Մոխրաման 1 77
132. Բաժակ՝ թեյի 23 1771
133. Մկրատ՝ ծառի 1 77
134. Բաժակակալ 12 924
135. Հեռուստացույցի տակդիր 1 169.4
136. Լուսամփոփ ՆԲԲ.05.06 2 154
137. Սրբիչ՝ երեսի 6 462
138. Աղբարկղ 3 231
139. Կաթսա 1 77
140. Թաս՝ էմալե 2 154
141. Թաս՝ էմալե 2 154
142. Սեղան՝ 1 գրապահոցով 1 207.90
143. Լուսամփոփ ՆԲԲ . 84.82.40 6 1293.60
144. Աստիճան 1 77
145. Կախիչ՝ հագուստի 4 308
146. Ջրաման 2 154
147. Աղբարկղ՝ ալյումինե 2 154
148. Լրագրասեղան 1 77
149. Կաթսա՝ ալյումինե 1 77
150. Կաթսա՝ ալյումինե 1 77
151. Սփռոց՝ սեղանի 2 154
152. Սփռոց 2 154
153. Մահճակալ 1 308
154. Խոզանակ՝ շորի 3 231
155. Թեյնիկ 1 77
156. Թավա՝ ալյումինե 1 77
157. Անձեռոցիկ՝ կտորից 24 1848
158. Մոխրաման 2 154
159. Աղբարկղ 2 154
160. Բազկաթոռ 1 292.60
161. Սեղան՝ կլոր (1 ոտքով) 2 277.20
162. Դիմային սեղան 1 161.70
163. Էլ. սալիկ «ԷՄՄ» 1 385
164. Ստվոլ 1 77
165. Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք 3207500
166. Նոյեմբերյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք 1862000
167. Բերդի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք 1921800
168. Դիլիջանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք 2412100
Ընդամենը 188280679
(հավելվածը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 04.06.15 N 582-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան