ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2015 թվականի N 1248-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1033-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի N 967-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1033-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 22
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
դեկտեմբերի 22-ի N 1248-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Մ. Առաքելյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Բ. Թունյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Դ. Անանյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ (համաձայնությամբ)
Ս. Մնացականյան - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ
Ն. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
գլխավոր քարտուղար
Վ. Գասպարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
գլխավոր քարտուղարի տեղակալ
Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության
վարչության պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Մելիքսեթյան - «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ (համաձայնությամբ)
Կ. Սարգսյան - «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Մ. Կարախանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագետ
Վ. Խաչատրյան - Տնտեսական-քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Քյուրումյան - Ֆինանսական կառավարման փորձագետ (համաձայնությամբ)
Հ. Սարգսյան - Վորլդ Վիժն տնտեսական զարգացման ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ (համաձայնությամբ)
Հ. Թադևոսյան - «Սպայկա» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ռ. Գևորգյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի ասիստենտ
Լ. Գրիգորյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ
Լ. Դադայան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի դոցենտ
Ա. Հայրապետյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ
Լ. Կարապետյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ
Ա. Սալնազարյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ
Ռ. Սահակյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դոցենտ
Ա. Սարգսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Գ. Մելիք-Սահակյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական
հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Զ. Խուկեյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
կառավարման ֆակուլտետի ասպիրանտ
Ա. Մանուկյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 3-րդ
կուրսի ուսանող
Ք. Բադալյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի
ուսանող
Կ. Չիլինգարյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական
հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Ա. Հարությունյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական
հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Վ. Մխիթարյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 4-րդ
կուրսի ուսանող
Մ. Օհանյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի
ուսանող
(հավելվածը փոփ. 14.07.16 N 630-Ա, խմբ. 24.03.17 N 296-Ա, փոփ., խմբ. 26.12.17 N 1537-Ա, խմբ. 28.12.18 N 1692-Ա, խմբ., փոփ. 19.02.20 N 208-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան