ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2019 թվականի N 180-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում առկա խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման, նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի ներդրման նպատակով՝
1) ստեղծել աշխատանքային խումբ.
2) հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ երկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքի մասին, իսկ վերջնական արդյունքները ներկայացնել մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը:
(2-րդ կետը փոփ. 21.02.20 N 237-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. փետրվարի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
փետրվարի 26-ի N 180-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Առաքելյան - ՀՀ վարչապետի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)
Ժ. Անդրեասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Ուդումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Սմբատյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ
Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության զարգացման վարչության գլխավոր մասնագետ
Ա. Առուշանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող
Ն. Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական
(հավելվածը խմբ. 21.02.20 N 237-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան