Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-03-03-ից մինչև 2020-05-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-05-26Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2019 թվականի N 1806-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝

1. 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)։

2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. դեկտեմբերի 4

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 4-ի N 1806-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Մելիքյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

(հանձնաժողովի նախագահ)

Գ. Գասպարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի

առաջին տեղակալ

Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարի տեղակալ

Ա. Բալյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Տ. Գաբրիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Գ. Թամրազյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Շ. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Գ. Բալայան -ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Ա. Աբրոյան- -ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Շ. Ներսիսյան -ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Ա. Կարախանյան - Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Ն. Պետրոսյան - Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

(հավելվածը լրաց., փոփ. 02.03.20 N 284-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։