Հոդված 25. Միության կանոնադրությունը
Հոդված 25. Միության կանոնադրությունը
Միության կանոնադրությունը նրա հիմնադիր փաստաթուղթն է:
Հիմնադիր վարչական խորհուրդը հաստատում է Միության կանոնադրությունը, որն ստորագրում է նախագահը:
Միության կանոնադրությունը պետք է բովանդակի`
ա) Միության անվանումը.
բ) գտնվելու վայրը.
գ) Միության գործունեության նպատակը և խնդիրները.
դ) Միությանն անդամակցելու հիմքերն ու կարգը, անդամությունից դուրս գալու և անդամությունից հեռացնելու կարգը.
ե) Միության անդամների իրավունքները և պարտականությունները.
զ) Միության կողմից սպասարկվող տարածքի նկարագրությունը, այդ տարածքի ոռոգման համակարգի գծագրերը և հատակագիծը.
է) կառավարման մարմինների կազմակերպական կառուցվածքը, իրավասությունները և դրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.
ը) վերստուգող մարմինների և դրանց հաշվետվությունների ներկայացման ժամկետները և կարգը, դրանց գործունեությունը վաղաժամկետ դադարեցնելու կարգը, վեճեր լուծող մարմնի իրավասությունները, կազմավորման և գործունեության կարգը.
թ) գույքի կազմավորման կարգը.
ժ) Միության կողմից իր անդամներին հասցված վնասները փոխհատուցելու կարգը.
ժա) Միության լուծարման կարգը:
Կանոնադրությունը կարող է բովանդակել սույն օրենքով նախատեսված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:
Միության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությունների վերաբերյալ պետք է նախապես ստանալ կանոնակարգող խորհրդի դրական եզրակացությունը:
(25-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)