Գլուխ 4 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 37. Ընկերության և Միության հատուկ ու պահուստային ֆոնդերը
Հոդված 37. Ընկերության և Միության հատուկ ու պահուստային ֆոնդերը
Ընկերությունը կամ Միությունը կարող է ունենալ հատուկ կամ պահուստային ֆոնդ և բացել առանձին բանկային հաշիվներ հետևյալ նպատակներով.
ա) Ընկերության կամ Միության սպասարկման տարածքում ոռոգման համակարգերի վերանորոգման, վերականգնման և զարգացման աշխատանքների կատարման համար.
բ) հրատապ ծախսեր կատարելու համար:
Պահուստային ֆոնդի կազմավորման կարգը սահմանվում է Ընկերության կամ Միության կանոնադրությամբ: