Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-06-16-ից մինչև 2011-05-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6. Ընկերության հիմնադրումը

գործել է մինչև 2011-05-21Բացել ARLIS-ում

Հոդված 6. Ընկերության հիմնադրումը

Ընկերությունը հիմնադրվում է կամավորության սկզբունքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Ընկերություն հիմնադրելու նպատակով սեփականության կամ օգտագործման իրավունքով տվյալ ոռոգման համակարգում հողատարածք ունեցող ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք կազմավորում են նախաձեռնող խումբ: Նախաձեռնող խումբը հստակեցնում է հիմնադրվող Ընկերության սպասարկման ենթակա տարածքը` ղեկավարվելով Ընկերության մեջ տեխնիկատնտեսական նպատակահարմար առավելագույն տարածք ընդգրկելու սկզբունքով, ստեղծում է հիմնադիր կոմիտե: Հիմնադիր կոմիտեն կազմավորվում է ապագա Ընկերության ոչ ավելի, քան ինն անդամից:

Հիմնադիր կոմիտեն իր անդամներից ընտրում է նախագահ և ընդունում իր գործունեության կանոնակարգը:

Հիմնադիր կոմիտեն մշակում է Ընկերության կանոնադրությունը, կազմում է Ընկերության ոռոգման համակարգի հատակագիծը` ըստ սպասարկման ենթատարածքների` նշելով այդ տարածքների չափերը և տեղադրությունը, ինչպես նաև կազմում է Ընկերության հավանական անդամների ցուցակը` ըստ սպասարկման ենթատարածքների, նախապատրաստում է Ընկերության բյուջեի նախագիծը և Ընկերության աշխատանքային պլանը:

Ընկերության սպասարկման տարածքում կարող են ամբողջությամբ ընդգրկվել մեկից ավելի հիդրոմիավորներ` պահպանելով հիդրոմիավորների անբաժանելիության սկզբունքը:

Հիմնադիր կոմիտեն, Ընկերության հավանական անդամներին Ընկերության կանոնադրության նախագծին ծանոթացնելուց հետո, այդ նախագիծը, ոռոգման համակարգի հատակագիծը` ըստ սպասարկման ենթատարածքների, և հավանական անդամների ցուցակն ուղարկում է սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` Ընկերությունների և Միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ (այսուհետ` կանոնակարգող խորհուրդ)` համաձայնեցնելու համար:

Կանոնակարգող խորհուրդը կարող է մերժել Ընկերության հիմնադրումը, եթե`

ա) կանոնադրությունը հակասում է սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

բ) պահպանված չէ հիդրոմիավորի անբաժանելիության սկզբունքը.

գ) սպասարկման տարածքում գտնվող ոռոգման համակարգը հնարավորություն չունի ջուր ստանալ անմիջականորեն ջրամատակարարից կամ այլ աղբյուրից:

Կանոնակարգող խորհրդի համաձայնությունն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, հիմնադիր կոմիտեն հրավիրում է հիմնադիր ժողով` ձեռնարկելով համապատասխան միջոցներ` Ընկերության բոլոր հավանական անդամներին հրավիրելու ուղղությամբ:

Հիմնադիր ժողովն իրավազոր է, եթե մասնակցում է ըստ սպասարկման ենթատարածքների` ցուցակներում ընդգրկված հավանական անդամների կեսից ավելին:

Հիմնադիր կոմիտեի նախագահը ղեկավարում է հիմնադիր ժողովի աշխատանքները:

Հիմնադիր ժողովը հաստատում է Ընկերության կանոնադրությունը, եթե հիմնադիր ժողովին մասնակցող հավանական անդամների կեսից ավելին կողմ է քվեարկում: Եթե Ընկերության հավանական անդամների թիվը մեծ է, նպատակահարմարությունից ելնելով, կարող են անցկացվել հիմնադիր ժողովներ` ըստ ենթատարածքների:

Եթե հիմնադիր ժողովին կամ ըստ ենթատարածքների` հիմնադիր ժողովներին չեն մասնակցում Ընկերության անհրաժեշտ թվով անդամներ, ապա հիմնադիր ժողովի կամ ըստ ենթատարածքների` հիմնադիր ժողովների անցկացումը կարող է հետաձգվել, որից հետո Ընկերության անհրաժեշտ թվով անդամների կրկին չհավաքվելու դեպքում հիմնադիր կոմիտեի գործունեությունը դադարեցվում է, և ստեղծվում է նոր հիմնադիր կոմիտե:

Հիմնադիր ժողովն ընտրում է Ընկերության վարչական խորհուրդ (ենթատարածքներում` վարչական խորհրդի անդամներ), նշանակում է Ընկերության տնօրեն կամ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, վերստուգող հանձնաժողով (ենթատարածքներում` վերստուգող հանձնաժողովի անդամներ), կանոնադրությամբ նախատեսվելու դեպքում` նաև վեճեր լուծող հանձնաժողով (ենթատարածքներում` վեճեր լուծող հանձնաժողովի անդամներ), լսում է հիմնադիր կոմիտեի հաշվետվությունը:

Հիմնադիր ժողովը նշանակում է Ընկերության առաջին ժողովի գումարման ժամկետը:

Ընկերության գրանցումից հետո հիմնադիր կոմիտեի անդամներն իրավունք ունեն Ընկերության հիմնադրման գործընթացի ժամանակ իրենց կատարած ծախսերի համար Ընկերության ժողովի որոշմամբ ստանալ փոխհատուցում:

(6-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-165-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։