Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 405-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

2 մարտի 2020 թ. N 04-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 405-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2019 թվականի հուլիսի 26-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 405-Ն հրամանի՝

1) հավելված 1-ի 13-րդ, 15-րդ և 40-րդ կետերում, հավելված 2-ի 13-րդ և 15-րդ կետերում, հավելված 3-ի 21-րդ և 23-րդ կետերում «գարնանայինը՝ 2020 թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ» բառերը փոխարինել «գարնանայինը՝ 2020 թ. մարտի 2-ից 8-ը ներառյալ» բառերով,

2) հավելված 1-ի 14-րդ կետում, հավելված 2-ի 14-րդ կետում, հավելված 3-ի 22-րդ կետերում «գարնանայինը՝ 2020 թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ» բառերը փոխարինել «գարնանայինը՝ 2020 թ. մարտի 2-ից 8-ը ներառյալ և մարտի 23-ից 29-ը ներառյալ» բառերով:

Նախարար Ա. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։