Գլուխ 4 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
Հոդված 32. Ծերության (տարիքային) կենսաթոշակի իրավունքի և նշանակման պայմանները
Հոդված 32. Ծերության (տարիքային) կենսաթոշակի իրավունքի և նշանակման պայմանները
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող անձանց նշանակվում է ծերության կենսաթոշակ կանանց` 63, տղամարդկանց` 65 տարին լրանալու դեպքում:
Կանանց և տղամարդկանց ծերության կենսաթոշակ նշանակելու համար, ըստ տարիների, սահմանվում է հետևյալ տարիքային սանդղակը.
տարեթիվ տղամարդ կին
1996 թ. 65 60,5
1997 թ. 65 61
1998 թ. 65 61,5
1999 թ. 65 62
2000 թ. 65 62,5
սկսած 2001 թ.-ից 65 63