Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Ազատել «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Երևանի ջերմային էլեկտրակայան», «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում նախորդ տարիների պարտքերի մարումների և վերակառուցումների հետևանքով առաջացող ավելացված արժեքի հարկի գծով պարտավորություններից` ստորև նշված չափերով`

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը` 1384,5 մլն դրամ.

«Երևանի ջերմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը` 914,7 մլն դրամ.

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը` 158,2 մլն դրամ.

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` 309,0 մլն դրամ:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2004 թ. հունվարի 17

Երևան

ՀՕ-23-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։