ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2020 թվականի N 340-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 834-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի և 34-րդ հոդվածի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 834-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. մարտի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թ.
մարտի 12-ի N 340-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
սեպտեմբերի 3-ի N 834-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
Ա. Ղազարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ (հայկական կողմի համանախագահ)
Ա. Ավետիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար
Մ. Գևորգյան - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի իրավաբանական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Հ. Եգանյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժնի պետ
Դ. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Հ. Սահակյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության խորհրդական
Մ. Առաքելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության բազմակողմ միջազգային պայմանագրերի բաժնի վարիչի պարտականությունները կատարող»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան