«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2005 թվականի N 880-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1840-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՔ ԳԼՈԲԱԼ` «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԽԱՉԱՁԵՎՎՈՂ
ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1840-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում «կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը» բառերը փոխարինել «միջոցառումների ցանկը» բառերով:
2. Հաստատել երեք գլոբալ` «Կենսաբազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» և «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիաներից բխող` խաչաձևվող խնդիրների իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտորի հետ համատեղ՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 30-րդ օրը սույն որոշման 3-րդ կետում նշված տվյալներն ամփոփել և Հայաստանի Հանրապետություն կառավարություն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել միջազգային բնապահպանական կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների` խաչաձևվող խնդիրների կատարմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացման ընթացքի մասին հաշվետվություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. հուլիսի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 16-ի N 880-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՔ ԳԼՈԲԱԼ` «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԽԱՉԱՁԵՎՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Կոնվենցիաների հոդվածները Կատարման համար պատասխանատու պետական կառավարման մարմինները Կատարման ժամկետը Իրականացվող միջոցառման ֆինանսավորման աղբյուրը
1 2 3 4 5 6
1. Կոնվենցիաների խաչաձևվող դրույթների իրականացմանը նպատակաուղղված բնապահպանական օրենսդրության կատարելագործում, մասնավորապես`
ա) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումների և փոփոխությունների կատարում
բ) «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների կատարում
գ) «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների կատարում
դ) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների կատարում
ե) «Շրջակա միջավայրի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում «Կենսաբազ-մազանության մասին»
(ԿԲ)` հոդ. 8
«Կլիմայի փոփոխության մասին»
(ԿՓ)` հոդ. 4
«Անապատաց-ման դեմ պայքարի մասին»
(ԱԴՊ)` հոդ. 5 ՀՀ բնապահպանության նախարարություն
2006-2008 թթ. ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր
ՄՖԿ (միջազգային ֆինանսական կազմակերպություններ) և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ **
2. Կոնվենցիաների սիներգիկ խնդիրների իրականացման համակարգող պաշտոնական խորհրդակցական մարմնի ստեղծում` Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ազգային համակարգողին կից ԿԲ` հոդ. 20, 21
ԿՓ` հոդ. 11, 21
ԱԴՊ` հոդ. 8 ՀՀ բնապահպանության նախարարություն 2005-2006 թթ. ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր
ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ**
3. Կոնվենցիաների իրականացման համար հանրային սեկտորի կադրերի պլանավորման ռազմավարական մոտեցումների ձևավորում՝ կարիքների գնահատում, մասնագետների վերապատրաստման ծրագրերի մշակում ԿԲ` հոդ. 12, 13
ԿՓ` հոդ. 6
ԱԴՊ` հոդ. 19 ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիա
ՀՀ մարզպետարաններ 2005 թ.
շարունա-կական ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում *
ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ **
4. Շրջակա միջավայրի մոնիթորինգի դիտարկման ցանցերի ընդլայնում, տեխնիկական հագեցվածության բարելավում, տվյալների հավաքագրման և վերլուծության համակարգի կատարելագործում և հզորացում ԿԲ` հոդ. 7
ԿՓ` հոդ. 5
ԱԴՊ` հոդ. 16 ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2005-2008 թթ. ՀՀ պետական բյուջե՝
համապատասխան մարմնի պահպանման ծախսեր
Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ծրագրի շրջանակներում
ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ **
5. Տեսական և գիտակիրառական ուսումնասիրությունների պետական ֆինանսավորման համակարգում կոնվենցիաներից բխող խնդիրներն ընդգրկելու համար մեխանիզմների մշակում ԿԲ` հոդ. 18, 25
ԿՓ` հոդ. 6
ԱԴՊ` հոդ. 17 ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա 2006-2008 թթ. ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր
6. Կոնվենցիաների իրականացմանը նպաստող տեխնոլոգիաների մշակման, զարգացման, փոխանցման և ներդրման համակարգի ձևավորում, այդ թվում` նաև ստեղծելով կոնվենցիաներով նախատեսված տեխնոլոգիաների ազգային տեղեկատվական միջնորդ մեխանիզմներ և էլեկտրոնային տվյալների բազաներ ԿԲ` հոդ. 16,17
ԿՓ` հոդ. 4
ԱԴՊ` հոդ. 17, 18 ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա 2006 թ.
շարունա-կական ՀՀ պետական բյուջե՝
համապատասխան մարմնի պահպանման ծախսեր
ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ **
7. Կոնվենցիաների իրականացմանն ուղղված նորարարական ֆինանսական մեխանիզմների վերաբերյալ ծրագրերի մշակում` ներառյալ բնօգտագործման վճարների համակարգի կատարելագործումը, արտոնյալ վարկերի տրամադրման և մասնավոր սեկտորի հովանավորչության խթանումը, բնապահպանական տրաստային ֆոնդերի հիմնումը ԿԲ` հոդ. 8, 11
ԿՓ` հոդ. 4, 12
ԱԴՊ` հոդ. 20
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն 2006-2008 թթ. ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում *
ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ **
8. Բնական ռեսուրսների տնտեսագիտական գնահատման մեթոդոլոգիական մոտեցումների մշակում, որոնք լիարժեք կներառեն բնապահպանական արժեքը մշակվող տնտեսական գործիքներում (բնօգտագործման վճարների համակարգ, փոխհատուցման ռեժիմներ, վնասի և գերշահագործման տույժեր) ԿԲ` հոդ. 8, 11
ԿՓ` հոդ. 4
ԱԴՊ` հոդ. 2 ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա 2006-2010 թթ. ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում *
ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ **
9. Անտառային էկոհամակարգերի կայուն կառավարման համակարգի զարգացում` ներառելով գլոբալ բնապահպանական հիմնախնդիրները, մասնավորապես`
ա) Հայաստանի օպտիմալ անտառապատվածության որոշում
բ) անտառային կենսաբազմազանության և բնափայտային պաշարների գույքագրում և հաշվառում
գ) անտառվերականգնման և անտառապատման գործողություններում ածխածնի կուտակման ֆինանսավորման եղանակների ճշգրտում
դ) պլանտացիոն անտառաբուծության կազմակերպում
ե) անտառշինության իրականացում և անտառկառավարման պլանների մշակում ԿԲ` հոդ. 10
ԿՓ` հոդ. 4, 12
ԱԴՊ` հոդ. 2, 8
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա
ՀՀ մարզպետարաններ
2005-2010 թթ. ՀՀ պետական բյուջե՝ համապատասխան մարմնի պահպանման ծախսեր
ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ**
Բնական ռեսուրսների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում
10.
Բնական կերհանդակների կայուն օգտագործման համակարգի զարգացում, ներառյալ`
ա) օրենսդրության կատարելագործում
բ) վիճակի հաշվառում և գնահատում, բարելավման միջոցառումների իրականացում, ջրարբիացման համակարգերի վերականգնում
գ) կառավարման տեղական պլանների մշակում
դ) կենսաբազմազանության արժեքավորության և արդյունավետության գնահատման չափորոշիչների մշակում ԿԲ` հոդ. 10
ԿՓ` հոդ. 4, 12
ԱԴՊ` հոդ. 28
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ մարզպետարաններ
Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա 2006-2010 թթ. ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում *
ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ **
Բնական ռեսուրսների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում
11. Կոնվենցիաներին վերաբերող խնդիրներին հասարակության իրազեկման ու դաստիարակության շարունակական գործընթացների կազմակերպում: Տեղական ինքնակառավարման մարմինների համար տեղական էկոլոգիական ծրագրերի մշակման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման մեթոդների և գործունեության մասին ուսուցողական ծրագրերի մշակում և իրականացում ԿԲ` հոդ. 13
ԿՓ` հոդ. 6
ԱԴՊ` հոդ. 13,19 ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ մարզպետարաններ
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա 2006 թ.
շարունա-կական ՀՀ պետական բյուջե՝ ծրագրային ֆինանսավորում *
ՄՖԿ և դոնորների օժանդակություն/
դրամաշնորհներ**
Բնական ռեսուրսների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում
* Միջոցառումների կատարման պայմանները (ֆինանսավորման աղբյուրը, ժամկետները և ֆինանսական գնահատականները) լրացուցիչ կքննարկվեն ՀՀ 2006 - 2008 թթ. և հետագա տարիների ՄԺԾ ծրագրերի մշակման և հաստատման շրջանակներում:
** Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման հարցը լրացուցիչ կքննարկվի այդ ծրագրերի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան