Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2020 թվականի N 341-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշման հավելվածում «Ա. Ամիրխանյան-Հայաստանի ամերիկյան համալսարան, Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Գրիգորյան-«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, դոցենտ (համաձայնությամբ)» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշման հավելվածում «Ա. Մարտիրոսյան-«Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի զարգացման գծով տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Զ. Տոնոյան-«Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի արտաքին կապերի պատասխանատու (համաձայնությամբ)» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում «Ա. Պետրոսյան-«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Սանդոյան-«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կառավարման խորհրդի անդամ (համաձայնությամբ)» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում «Ա. Պետրոսյան» բառերը փոխարինել «Մ. Սանդոյան» բառերով:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. մարտի 12

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։