Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2005 թվականի N 894-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1592-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 3-րդ կետում «6 ամիս» բառերը փոխարինել «8 ամիս» բառերով.

բ) որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգում`

1-ին աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Աղյուսակ1

« Ցուցանիշի անվանումը Նորմը` ըստ բենզինի մակնիշի

նորմալ ռեգուլյար պրեմիում սուպեր

1 2 3 4 5

1. Ճայթյունակայունությունը.

օկտանային թիվը որոշված հետազոտական մեթոդով, ոչ պակաս 80 91 95 98

օկտանային թիվը որոշված շարժիչային մեթոդով, ոչ պակաս 76 81 85 88

2. Կապարի պարունակությունը, մգ/դմ.3, ոչ ավելի.

մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը

2006 թվականի նոյեմբերի 1-ից 10

5 5

5

3. Խտությունը 15.օC ջերմաստիճանում, կգ/մ.3 700-750 720-775

4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ ավելի.

մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը

2006 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2010

թվականի հունվարի 1-ը

2010 թվականի հունվարի 1-ից

500

500

500

150

50

10

5. Ածխաջրածինների ծավալային մասը, %,

ոչ ավելի

արոմատիկ - 35,0

օլեֆիններ - 21,0 18,0 18,0

6. Բենզոլի ծավալային մասը, %, ոչ ավելի 5,0 1,0

7. Թթվածնի զանգվածային մասը, %, ոչ ավելի - 2,7

8. Օքսիդիչների ծավալային մասը, %, ոչ ավելի

մեթանոլ - 3,0

էթանոլ - 5,0

իզոպրոպիլ սպիրտ - 10,0

իզոբութիլ սպիրտ - 10,0

եռաբութիլ սպիրտ - 7,0

եթերներ (C5 և ավելի) - 15,0

այլ օքսիդիչներ - 10,0

»,

2-րդ աղյուսակում`

«Նորմը` ըստ դասերի» սյունակում «B» տառը փոխարինել «A» տառով, նույն սյունակի 1-ին կետի «ոչ ավելի» տողում «70,0» թիվը փոխարինել «60,0» թվով,

«Ցուցանիշի անվանումը» սյունակը «150.օ C (E 150)» թվերից հետո լրացնել «ոչ պակաս» բառերով,

9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. 2-րդ աղյուսակում ներկայացված տառային նշագրերով ավտոմոբիլային բենզինի գոլորշիացման դասերը բաժանվում են ըստ սեզոնների`

A` ամառային դաս (տաք ժամանակահատված)` մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը,

C1 ` անցումային դաս` մարտի 1-ից մինչև մայիսի 1-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը,

F` ձմեռային դաս` դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը»,

10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Դիզելային վառելիքները բաժանվում են 2 տեսակի`

ավտոմոբիլային դիզելային վառելիքներ,

այլ տեխնիկայի արագընթաց դիզելային և գազատուրբինային շարժիչային վառելիքներ (այսուհետ` դիզելագազատուրբինային վառելիքներ):

Ավտոմոբիլային դիզելային վառելիքների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները` ըստ սեզոնի դասերի, ներկայացված են 3-րդ աղյուսակում, դիզելագազատուրբինային վառելիքներինը` 3 ա աղյուսակում:

Աղյուսակ 3. Ավտոմոբիլային դիզելային վառելիքների ցուցանիշները և նորմերը

Ցուցանիշի անվանումը Նորմը` ըստ

A դասի 4-րդ դասի

1. Ցետանային թիվը, ոչ պակաս կամ 51,0 47,0

ցետանային ցուցիչը, ոչ պակաս 46,0 43,0

2. Խտությունը 15.օC ջերմաստիճանում, կգ/մ.3 820-845 800-840

3. Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների զանգվածային մասը, %, ոչ ավելի 11

4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ ավելի.

մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը

2006 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը

2010 թվականի հունվարի 1-ից 350

50

10

5. Բռնկման ջերմաստիճանը, .օC, ոչ ցածր՝ 55

6. Ածխածնի մնացորդը (կոքսելիությունը) 10 % նստվածքում, %, ոչ ավելի 0,30

7. Մածուցիկությունը՝ 40.օC ջերմաստիճանում, մմ.2/վ 2,0-4,5 1,2-4,00

8. Պղտորման ջերմաստիճանը, .օC, ոչ բարձր 0 մինուս 34

9. Ֆրակցիոն կազմը.

95 % թորման ջերմաստիճանը (թորման վերջը), .օC, ոչ բարձր 360

180.օC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ բարձր - 10

250.օ C ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ բարձր 65 -

340.օ C ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ ցածր - 95

350.օ C ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ ցածր 85 -

Աղյուսակ 3ա. Դիզելագազատուրբինային վառելիքների ցուցանիշները և նորմերը

Ցուցանիշի անվանումը Նորմը` ըստ

A դասի 4-րդ դասի

1. Ցետանային թիվը, ոչ պակաս 45

2. Խտությունը 20.օC ջերմաստիճանում, կգ/մ.3, ոչ բարձր 860 840

3. Ծծմբաջրածնի պարունակությունը Բացակայում է

4. Ծծմբի զանգվածային մասը, մգ/կգ, ոչ ավելի 500

5. Բռնկման ջերմաստիճանը որոշված փակ հալքանոթում, .օC, ոչ ցածր

ընդհանուր նշանակության դիզելների համար, 40 35

ջերմաքարշ և նավային դիզելների ու գազատուրբինների համար

61

40

6. Ածխածնի մնացորդը (կոքսելիությունը) 10 % նստվածքի, %,

ոչ ավելի 0,20 0,30

7. Կինեմատիկական մածուցիկությունը 20.օC դեպքում, մմ2/վ

3,0-6,0

1,8-5,0

8. Պղտորման ջերմաստիճանը, .օC, ոչ բարձր մինուս 5 մինուս 25

9. Ֆրակցիոն կազմը`

50 % թորման ջերմաստիճանը, .օC, ոչ բարձր 285 280

95 % թորման ջերմաստիճանը (թորման վերջը), .օC, ոչ բարձր

370

340

11-րդ կետում «1, 2 և 3-րդ» թվերը փոխարինել «1, 2, 3 և 3ա» թվերով,

12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Դիզելային վառելիքի սեզոնային դասերը` 3-րդ և 3ա աղյուսակներում ներկայացված նշագրերով, բաժանվում են հետևյալ դասերի`

A` ամառային դաս` ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը,

4-րդ դաս` նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը»,

16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Ավտոմոբիլային բենզինի իրացման կետերի բաշխիչ պոմպասյուների վրա պետք է մակնշված լինեն բենզինի մակնիշը, օկտանային թիվը` որոշված հետազոտական մեթոդով:

Դիզելային վառելիքների բաշխիչ պոմպասյուների վրա պետք է լինեն մակնշված դիզելային վառելիքի տեսակը (ավտոմոբիլային դիզելային վառելիք կամ դիզելագազատուրբինային վառելիք) և ցետանային թիվը, «ԱՄԱՌԱՅԻՆ» (A ամառային սեզոնի համար) կամ «ՁՄԵՌԱՅԻՆ» (4-րդ դասի ձմեռային սեզոնի համար) մականշվածքը:

Եթե ավտոմոբիլային բենզինում (1-ին աղյուսակի 4-րդ կետ) և ավտոմոբիլային դիզելային վառելիքում (3-րդ աղյուսակի 4-րդ կետ) ծծմբի պարունակությունը չի գերազանցում 10 մգ/կգ-ից, ապա ավտոմոբիլային բենզինի և ավտոմոբիլային դիզելային վառելիքի պոմպասյուների վրա կարող են լրացուցիչ նշվել «Ծծումբ չի պարունակում» մականշվածքը».

32-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը վառելիքների համապատասխան փոխադրական տարաների վրա և ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող է նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ հաստատված ձևի համապատասխանության նշան` կիրառելով համապատասխանությունը հավաստող սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագիրը».

36-րդ կետում «5ս սխեմայի դեպքում» բառերը փոխարինել «5ս սխեմայի դեպքում` 36 ամիս, 6ս սխեմայի դեպքում» բառերով,

Vlll բաժնի`

5-րդ աղյուսակից հանել «ԳՕՍՏ 1461» և «ԳՕՍՏ 6321 (ԻՍՕ 2160)» ստանդարտների նշագրերով տողերն ամբողջությամբ, «ԻՍՕ 4264» և «ԵՆ 12916» ստանդարտի նշագրերը համապատասխանաբար փոխարինել «ՀՍՏ ԻՍՕ 4264» և «ՀՍՏ ԵՆ 12916» ստանդարտների նշագրերով,

5-րդ աղյուսակը լրացնել հետևյալ տողերով.

« ԳՕՍՏ 17323 Վառելիքներ շարժիչների համար. Մերկապտանային և ծծմբաջրածնային ծծմբի որոշման պոտենցոմետրիկ տիտրման մեթոդ

ԳՕՍՏ 29040 Բենզիններ. Բենզոլի և արոմատիկ ածխաջրածինների գումարային պարունակության որոշման մեթոդ

ԵՆ 1601 Նավթամթերք հեղուկ. Բենզին ոչ էթիլացված. Թթվածին պարունակող օրգանական միացությունների և թթվածնի ընդհանուր պարունակության որոշման գազաքրոմատագրաֆիկական (O-FID) մեթոդ

»,

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի օգոստոսի 8-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։