Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-03-14-ից մինչև 2021-10-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-10-21Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2020 թվականի N 93-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 13.03.20 N 347-Ա)

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ 13.03.20 N 347-Ա)

1.1. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 13.03.20 N 347-Ա)

2. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. հունվարի 30

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2020 թ.

հունվարի 30-ի N 93-Ա

որոշման

(գլխագիրը փոփ. 13.03.20 N 347-Ա)

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Տ. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Լ. Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ

Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Ադոնց - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Հարությունյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Ս. Հայրապետյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Հ. Մհրյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Ս. Սաֆարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Տ. Ռևազյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Հ. Ավագյան - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

Գ. Ավետիսյան - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների

վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի

գլխավոր տնօրեն

Ե. Զայցև - Առողջապահության համաշախարհային կազմակերպության

հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)

Զ. Բեգլարյան - ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության

ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ., լրաց. 13.03.20 N 347-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2020 թ.

հունվարի 30-ի N 93-Ա

որոշման

Կ Ա Ր Գ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի նախագահի կողմից: Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են այն հաշվարկով, որպեսզի պատշաճ կերպով ապահովվի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 30-ի N 93-Ա որոշման 1-ին կետում նշված՝ հանձնաժողովի ստեղծմամբ հետապնդվող նպատակի արդյունավետ կենսագործումը:

2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:

3. Հանձնաժողովի նախագահը վարում է հանձնաժողովի նիստերը, համակարգում հանձնաժողովի աշխատանքները և իրավիճակից բխող ցուցումներ է տալիս հանձնաժողովի անդամներին:

4. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք:

5. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից որոշված վայրում և ժամին:

6. Հանձնաժողովի օրակարգը ձևավորվում է նիստի մեկնարկին՝ հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված առաջարկների հաշվառմամբ՝ հանձնաժողովի նախագահի հաստատմամբ:

7. Հարցի քննարկման արդյունքների հիման վրա հանձնաժողովի նախագահն առաջարկում է հարցի վերաբերյալ ընդունել որևէ որոշում, որը համարվում է ընդունված, եթե հանձնաժողովի անդամներից որևէ մեկը չի առարկում: Առարկության դեպքում տվյալ հարցը քվեարկության դնելու կամ դրա քննարկումը հետաձգելու հարցը որոշում է հանձնաժողովի նախագահը: Հարցը քվեարկության դրվելու դեպքում որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Քվեարկության դրված հարցին հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ կամ դեմ:

8. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից և նիստին հաջորդող երկօրյա ժամկետում ներկայացվում են հանձնաժողովի նախագահի ստորագրմանը:

9. Հանձնաժողովի որոշումների բովանդակությունն արտացոլվում է արձանագրության մեջ:

(հավելվածը լրաց. 13.03.20 N 347-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։