ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2020 թվականի N 300-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 197-Ն որոշման՝
1) 1-ին կետի 1-ին ենթակետի «է» պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ընդ որում՝ ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ սույն որոշման հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, իսկ քսաներորդից քառասուներորդ տողերում նշված ապրանքների մասով՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։».
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Քլորիդ ծովի ջուր 2501
Ծծումբ ոչ սուբլիմացված 2503
Ցեմենտի կլինկեր 252310
Նավթային կոքս, նավթային բիտում և բիտումային ապարներից ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման արդյունքում ստացված այլ մնացորդներ 2713
Վառելիք ռեակտիվ շարժիչների համար 2710192100
Հեղուկ քլոր 2801
Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային 2802
Քլորոսուլֆոնային թթու 2806
Ծծմբաթթու, օլեում 2807
Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ 2808
Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ. նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա) 2815
Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ 2828
Սուլֆիտներ, թիոսուլֆատներ. 2832
Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ) 2836
Կարբիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով 2849
Ածխաջրածնի ածանցյալներ 2904
Պարզ եթերներ, եթերասպիրտներ, եթերաֆենոլներ, եթերասպիրտոֆենոլներ. սպիրտների, պարզ եթերների և կետոնների (որոշակի կամ անորոշ քիմիական կազմով) պերօքսիդները և դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոզացված ածանցյալները 2909
Բազմակարբոնաթթուներ 2917
Ամոնիումի նիտրատ, այդ թվում՝ ջրային լուծույթում 3102 30
Պլաստամասսա և պլաստմասսայից պատրաստված արտադրատեսակներ խմբից՝ 3901-ից 3907
Ֆեռոսիլիցիում՝ 55 % զանգվածային բաժնից ավելի սիլիցիում պարունակող 72022100»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. մարտի 17
Երևան