Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-03-18-ից մինչև 2020-03-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-03-22Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2020 թվականի N 280-Ն

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը՝ թույլատրելով միայն՝

1) ցամաքային հաղորդակցության դեպքում՝

ա. Վրաստանից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Վրաստան բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Ընդ որում, թույլատրվում է միայն տրանսպորտային միջոցի վարորդի և փոխարինող մեկ վարորդի մուտքը և ելքը,

բ. Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձը Վրաստան՝ Հայաստանի Հանրապետության տարածքով,

գ. Վրաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վերադարձը Հայաստանի Հանրապետությունից Վրաստան,

դ. Վրաստանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վերադարձը Հայաստանի Հանրապետություն,

ե. Վրաստանից պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Վրաստանի քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց, նրանց ուղեկցողների և Հայաստանի Հանրապետությունից պաշտոնական այցով Վրաստան մեկնող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց ու նրանց ուղեկցողների մուտքը և ելքը,

զ. Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը,

է. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց՝ Վրաստանից Հայաստանի Հանրապետություն մուտքը.

2) օդային հաղորդակցության դեպքում՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ»-«է» պարբերություններով նախատեսված անձանց մուտքը (վերադարձը), ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնող օդանավերի մուտքը և ելքը: Ընդ որում, թույլատրվում է միայն օդանավի անձնակազմի մուտքը և ելքը:

(1-ին կետը լրաց. 17.03.20 N 302-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. մարտի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։