ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2020 թվականի N 359-Ա
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ hոդվածի 5-րդ մասի`
1. Հաստատել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ hամատեղ պարբերական զեկույցի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` hամաձայն hավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական hարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց hետո վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի hաստատմանը ներկայացնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ hամատեղ պարբերական զեկույցի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թ.
մարտի 17-ի N 359-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Գասպարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խմբի ղեկավար)
Ա. Մարտիրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային hամագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետ (խմբի քարտուղար)
Ա. Հակոբյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության hաշմանդամների և տարեցների hիմնաhարցերի վարչության hաշմանդամների hիմնաhարցերի բաժնի պետ
Ա. Առուշանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչությունում խորhրդական՝ առանձին գործառույթներ համակարգող
Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ
Ա. Դաշյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ
Գ. Ավագյան - ՀՀ առողջապաhության նախարարության մոր և մանկան առողջության պաhպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պաhպանման բաժնի պետ
Հ. Հարությունյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի պետի պաշտոնակատար
Մ. Թորոսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության ավագ մասնագետ
Ա. Կարապետյան - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական hամագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի ավագ մասնագետ
Թ. Հովնանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և hումանիտար հարցերի վարչության աշխատակից
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան