Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի, 2020 թ. N 12
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 19-րդ կետով՝
1. Թույլատրել միայն սույն որոշման հավելվածով սահմանված ապրանքների փոխադրումը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն:
2. Սույն որոշման հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։
3. Սույն որոշման հավելվածում նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով. փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում, իսկ փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները.
4. Թույլատրել Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն կամ Վրաստան:
5. Պարետի 2020թ. մարտի 20-ի «Առանձին ապրանքների համար արտահանման ժամանակավոր սահմանափակումների մասին» N6 որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ փետրվարի 24-ի N 197-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան» բառերը փոխարինել «պարետի առանձին որոշմամբ» բառերով:
Տ․ Ավինյան
Հավելված
Պարետի 2020 թ.
Մարտի 22-ի N 12 որոշման
ՑԱՆԿ
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
Ապրանքների նկարագրությունը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը
Շնչառական դիմակներ (респиратор) պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության, FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК) 6307 90-ից
9020 00 000 0-ից
Շնչառական դիմակներ (респиратор) հակաաէրոզոլային FFP3 6307 90-ից
9020 00 000 0-ից
Պաշտպանիչ ակնոցներ՝ հերմետիկ 9004 90-ից
Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային FFP3 զտիչների հետ օգտագործվող 6307 90-ից
9020 00 000 0-ից
Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ FFP3 8421 39 200 9-ից
8421 39 600 0-ից
8421 39 800 7-ից
8421 99 000 8-ից
Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոմբինեզոններ 3926 20 000 0-ից
5603-ից
5903-ից
5906-ից
5907 00 000 0-ից
6210-ից
Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ 3926 20 000 0-ից
5603-ից
5903-ից
5906-ից
5907 00 000 0-ից
6210-ից
Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման 6211-ից
Առանձնահատուկ ամրության բախիլներ 3926-ից
Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն 3005
Ախտահանիչ հակավիրուսային միջոցներ չորրորդ ամոնիումի աղերի և հալոգենացված միացությունների հիմքով, այլ 3808 94 100 0-ից
3808 94 200 0-ից
3808 94 900 0-ից
Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատէքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, պաշտպանիչ 4015 11 000 0-ից
Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ՝ հետազոտման համար, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ սինթետիկ լատէքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, պաշտպանիչ 4015 19 000 0-ից
Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից մեկանգամյա կամ բազմակի օգտագործման 6307 90 980 0-ից
Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման 6207-ից
6208-ից
6210 10 920 0-ից
Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ 6203-ից
6204-ից
Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով 9020 00 000 0-ից
Էթիլային սպիրտ 2207
Ախտորոշիչ թեստեր 3822-ից, 3002-ից
Քլորիդ ծովի ջուր 2501
Ծծումբ ոչ սուբլիմացված 2503
Ցեմենտի կլինկեր 252310
Նավթային կոքս, նավթային բիտում և բիտումային ապարներից ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման արդյունքում ստացված այլ մնացորդներ 2713
Վառելիք ռեակտիվ շարժիչների համար 2710192100
Հեղուկ քլոր 2801
Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային 2802
Քլորոսուլֆոնային թթու 2806
Ծծմբաթթու, օլեում 2807
Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ 2808
Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ. նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա) 2815
Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ 2828
Սուլֆիտներ, թիոսուլֆատներ. 2832
Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ) 2836
Կարբիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով 2849
Ածխաջրածնի ածանցյալներ 2904
Պարզ եթերներ, եթերասպիրտներ, եթերաֆենոլներ, եթերասպիրտոֆենոլներ. սպիրտների, պարզ եթերների և կետոնների (որոշակի կամ անորոշ քիմիական կազմով) պերօքսիդները և դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոզացված ածանցյալները 2909
Բազմակարբոնաթթուներ 2917
Ամոնիումի նիտրատ, այդ թվում՝ ջրային լուծույթում 3102 30
Պլաստամասսա և պլաստմասսայից պատրաստված արտադրատեսակներ խմբից՝ 3901-ից 3907
Ֆեռոսիլիցիում՝ 55 % զանգվածային բաժնից ավելի սիլիցիում պարունակող 72022100
Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած միաբջիջ միկրոօրգանիզմներ (բացի 3002 ապրանքային դիրքում նշված պատվաստանյութերից). հացաթխման պատրաստի փոշիներ 2102
Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 24
Բնական գրաֆիտ 2504
Ավազ, ոչ 26 խմբի մետաղաբեր ավազ 2505
Կավիճ 2509
Դոլոմիտ՝ չկալցինացված 2518100000
Գիպս, անհիդրիդ 2520
Կիր` չհանգած, հանգած և հիդրավլիկ 2522
Ցեմենտ՝ սպիտակ, արհեստականորեն ներկած կամ չներկած 252321
Ստեատիտ՝ բնական, տալկ 2526
Դիզելային վառելիք 271019
Երկաթի օքսիդ և հիդրօքսիդ, հանքային ներկանյութ 2821
Սուլֆիդներ. պոլիսուլֆիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով 2830
Ածխաջրածիններ՝ ցիկլային 2902
Սպիրտներ՝ ապացիկլային և դրանց ածանցյալներ 2905
Թթուներ ոչ պարբերական միակարբոն հագեցած և դրանց ածանցյալներ 2915
Միացություններ` կարբօքսամիդային, ածխաթթվի ամիդային 2924
Այլ ներկեր և լաքեր՝ քիմիապես մոդիֆիկացված բնական պոլիմերների հիմքով 32089099
Պատրաստի չորացիչներ 3211
Փայլաթիթեղ՝ դրոշմատպման համար 32121000
Տպագրական ներկ 32151990
Լվացող և մաքրող միջոցներ 3402
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից բիակսալ ուղղվածության 39202021090
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ այլ բարդ պոլիեթերներից 39206939
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից 39202090
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պոլիամիդներից 39209219
Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող գլանափաթեթներով 48101330
Թեթևաքաշ կավճապատ թուղթ 48102200
Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող՝ թերթերով, որոնց կողմերից մեկի չափը 435 մմ-ից ավելի չէ, իսկ մյուսը բացված վիճակում 297 մմ-ից ավելի չէ 48101930
Սինթետիկ մանրաթելեր՝ սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում չանցած 5503
Արհեստական մանրաթելեր՝ չմշակված մանելու համար 5504
Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված 5603
Պարկեր և տոպրակներ՝ փաթեթավորման համար 6305
Ապակյա միկրոգնդիկներ 1 մմ-ից ոչ ավելի տրամագծով 701820
Երկաթահամահալվածք 7202
Մետաղական տարաներ ներկերի համար՝ 20 լ տարողությամբ 73102910000
Ցինկի մանրափոշի, փոշի և թեփուկներ 7903
Մեքենաներ ֆլեքսոգրաֆիական տպագրության համար 84431600
Հեղուկացիր հոտավետ և նման հիգիենիկ հեղուկացիր, աղվափնջիկ և խծուծ` հարդարման քսուքի 9616
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 22-ին: