Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2020 թվականի N 329-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ որակավորված են համարվում բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից համապատասխան լեզվին տիրապետելու մասին մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ) ստացած գործունակ ֆիզիկական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ սահմանված կարգով որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք ստացած թարգմանիչները:

2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշմանը համապատասխան պայմանագիր կնքվել է իրավաբանական անձի հետ, ապա իրավաբանական անձի անունից ծառայություններ մատուցող ֆիզիկական անձը պետք է բավարարի սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջներին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մարտի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։