Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ, ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ 2-ՐԴ ԵՎ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2005 թվականի N 917-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ, ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ 2-ՐԴ ԵՎ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 8-ի N 565 որոշմամբ Հայաստանի Հանրապետության մարզպետների լիազորությանը փոխանցված հողերի), նախկինում համայնքներին ամրացված 2-րդ և այլ հատվածներում ընդգրկված հողերի կառավարման լիազորությունները փոխանցել համապատասխան համայնքներին։

2. Սահմանել, որ, մինչև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան՝ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը, սույն որոշման 1-ին կետում նշված հողերի վարձավճարները և հողի հարկը գանձվում է համապատասխան համայնքի բյուջե:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։