ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2020 թվականի N 381-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 687-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 687-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թ.
մարտի 23-ի N 381-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 29-ի N 687-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Խոջոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ
Գ. Ղազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ
Ա. Ասլանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ
Ա. Առուշանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող
Վ. Ուռուտյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտոր (համաձայնությամբ)
Տ. Հայրապետյան - «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի խաղողի կայուն զարգացման բաժնի ղեկավար (համաձայնությամբ)
Վ. Մկրտչյան - «Արմենիա վայն գործարան» ՍՊԸ-ի համասեփականատեր (համաձայնությամբ)
Ա. Եգորյան - «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Գևորգյան - «Գևորգյան գինու գործարան» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Մանասերյան - «Տուշպա գինու, կոնյակի գործարան» ՍՊԸ-ի համահիմնադիր, բիզնեսի զարգացման գծով տնօրեն (համաձայնությամբ)»։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան