ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2020 թվականի N 398-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ/ԿԱՄ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 184-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանություն տալու մասին» N 11 արձանագրային, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» N 212-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 361-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 362-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1305-Լ որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի վարկերի կամ լիզինգի մայր գումարի և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները 2020 թվականին կարող են փոփոխվել՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվող վարկի/լիզինգի սուբսիդավորման և համաֆինանսավորման հետևյալ չափաքանակները՝
Վարկի նպատակը Հիմնական պայմանները Տոկոսա-դրույքը* Համաֆի-նանսավորում/
Համապար-տություն
1. Գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող վարկ ● վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,
● վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,
● վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս 0% 10%
2. Ոռոգման արդիական
համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկ ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 150 մլն դրամ,
● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի,
● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս 0% 50%
3. Խաղողի, ժամանակակից
տեխնոլոգիաներով մշակվող
ինտենսիվ պտղատու այգիների և
հատապտղանոցների հիմնման
համար տրամադրվող վարկ ● մակերեսը` 3-ից մինչև 100 հա,
● վարկի գումարը՝ մինչև 2.5 մլրդ դրամ,
● վարկի մարման ժամկետը` 8 տարի,
● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 5 տարի 0% 50%
4. Գյուղատնտեսությունում
կարկտապաշտպան ցանցերի
ներդրման համար տրամադրվող վարկ ● մակերեսը` 3-ից մինչև 10 հա,
● վարկի գումարը` մինչև 85 մլն դրամ,
● վարկի մարման ժամկետը՝ 7 տարի,
● մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ 1 տարի 0% 50%
5. Գյուղատնտեսական հումքի
մթերումների (գնումների)
նպատակով ագրովերամշակման
ոլորտին տրամադրվող վարկ ● վարկերի մայր գումարի մնացորդը՝ մինչև 1.8 մլրդ դրամ,
●
վարկի մարման ժամկետը` մինչև 1.5 տարի,
● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 2-3 ամիս 0% 30%
6. Տոհմային տավարաբուծության
նպատակով տրամադրվող վարկ ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 300 մլն դրամ,
● վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի,
● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի 0% 70%
7. Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով
տրամադրվող վարկ ● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 900 մլն դրամ,
● վարկի մարման ժամկետը` մինչև 4 տարի,
● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի 0% 70%
8. Գյուղատնտեսական
տեխնիկայի լիզինգ ● 20% կանխավճար,
● Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը՝ մինչև 200 մլն դրամ,
● մարման ժամկետը՝ 3- 10 տարի,
● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս 0% 10%
9. Ագրոպարենային ոլորտի
սարքավորումների
(այդ թվում` ջերմատների,
սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների,
մոդուլային սպանդանոցների) լիզինգ ● 20% կանխավճար,
● Լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ,
● մարման ժամկետը՝ մինչև 8 տարի,
● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս 0% 10%:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի 30
Երևան