Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2020 թվականի N 394-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել «Գագիկ Ավետիսյան» անհատ ձեռնարկատիրոջը պատկանող՝ 2,408.3 հազ. դրամ ընդհանուր արժեքով ստոմատոլոգիական սարքավորումները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, և դրանք ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող նվիրատվության պայմանագրի կնքման գործընթացն ու գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) ապահովել գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման գործընթացը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. մարտի 30

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 26-ի N 394-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Սարքի անվանումը և մոդելը Միավորը Քանակը Գինը(դրամ) Գումարը(դրամ) Ընդամենը(հազ. դրամ)

1. A0086/P06 Ատամնաբուժական համասարք QL2028; P06 orange հատ 1 700,000.0 700,000.0 700.0

2. A0651 Ատամնաբուժական կոմպրեսոր SD70/8D հատ 1 120,000.0 120,000.0 120.0

3. A0855 Ատամնաքար մաքրող սարք DTE-V2 LED հատ 1 48,000.0 48,000.0 48.0

4. A1204 Մանրէազերծիչ՝ գոլորշով SUN12-II հատ 1 465,000.0 465,000.0 465.0

5. A1287 Ռենտգեն սարք՝ շարժական RAY68 (M) ստաբիլիզատորով հատ 1 490,000.0 490,000.0 490.0

6. A0903 Ապեքս լոկատոր DPEX III PRO հատ 1 72,000.0 72,000.0 72.0

7. A1018 Լուսապոլիմերիզացնող լամպ LUX E Plus հատ 1 25,000.0 25,000.0 25.0

8. A1274 Ռենտգեն ժապավենի երևակման արկղ F-V2 հատ 1 46,000.0 46,000.0 46.0

9. B01691 GREEN-LB ծայրակալների մեծ լրակազմ M4 հատ 1 23,850.0 23,850.0 23.9

10. B0122 RED-TUP 3.0 տուրբինային ծայրակալ, ինքնասնուցվող, լուսային M4 հատ 1 24,300.0 24,300.0 24.3

11. M080-2500/17 Ատամնաբուժական աքցան 2500/17 հատ 20 13,140.0 262,800.0 262.8

12. Լ160-1023 Ատամնաբուժական նրբունելի 1023 հատ 10 2,070.0 20,700.0 20.7

13. Լ020-554/17 Ատամնաբուժական զննաձող 554/17 հատ 10 990.0 9,900.0 9.9

14. Լ143-494/1 Հարթիչ 494/1 հատ 10 2,475.0 24,750.0 24.8

15. M152-660/1 Կյուրետաժի գդալ «Հեմինգվեյ» 660/1 հատ 2 3,645.0 7,290.0 7.3

16. M050-740/1 Ատամնարմատի ամբարձիչ 740/1 հատ 5 8,910.0 44,550.0 44.6

17. M110-1743 Ասեղապահիչ 1743 հատ 1 9,720.0 9,720.0 9.7

18. Y1241 Պողպատե ծակոտկեն դրոշմագդալների լրակազմ հատ 1 14,400.0 14,400.0 14.4

Ընդամենը 2,408,260.0 2,408.3

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։