Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2020 թվականի N 395-Ա

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման հավելվածի 38-րդ կետը՝

1. Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհային մրցույթի իրականացման նպատակով ստեղծել Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհներ հատկացնելու մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելմանն ուղղված դրամաշնորհի ընդհանուր գումարի չափը սահմանել 22 մլն դրամ, որը հատկացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «1043 բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի» «11005 գաղափարից մինչև բիզնես» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից: Ընդ որում, մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր կազմակերպությանը տրամադրվող ֆինանսավորման չափը կազմում է առաջին տեղի համար 10 մլն դրամ, երկրորդ տեղի համար` 5 մլն դրամ, երրորդ տեղի համար` 3 մլն դրամ, չորրորդ տեղի համար` 2 մլն դրամ, հինգերորդ տեղի համար` 2 մլն դրամ:

3. Մրցութային հանձնաժողովին՝ ընդունել ի գիտություն, որ`

1) մրցույթի մասին հայտարարությունը պետք է հրապարակվի Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 7 օր առաջ.

2) մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ լրացնելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հարցաթերթիկը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. մարտի 27

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

մարտի 27-ի N 395-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Արմեն Աբրոյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ծաղկանուշ Սարգսյան - ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար, հանձնաժողովի անդամ

Սամվել Հովսեփյան - ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ, հանձնաժողովի անդամ

Արթուր Դանիելյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, բաժնի պետ, փոխգնդապետ, հանձնաժողովի անդամ

Կարեն Վարդանյան - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Արմեն Բալդրյան - Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Վարդան Ալեքսանյան - Ինժեներական ասոցիացիայի գործադիր տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Հրանտ Խաչատրյան - «YerevanNN» հիմնադիր, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Մարիամ Բաբայան - Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության ծրագրերի խորհրդատու, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Նարինե Ավետիսյան - Ասիական զարգացման բանկի ներդրումային քաղաքականության պատասխանատու, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Արամայիս Հովհաննիսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ, հանձնաժողովի անդամ

Անուշ Ղազանչյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։