«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2005 թվականի N 952-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ, ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԱՅԻՆ, ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ, ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ, ԳԻՏԱՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԵՎ ԱՅԼ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 9.1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 34050.7 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով), որից`
ա) 4865.0 հազ. դրամ` գիտահանրամատչելի գրականության հրատարակման համար,
բ) 29185.7 հազ. դրամ` այլ գրականության հրատարակման համար:
4. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «03. Մանկական գրականության հրատարակման գծով պետական պատվեր», «04. Հանրագիտարանային գրականության հրատարակման գծով պետական պատվեր», «12. Հոբելյանական գրականության հրատարակման գծով պետական պատվեր», «13. Թարգմանական գրականության հրատարակման գծով պետական պատվեր» ծրագրերով, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետի համաձայն՝ գիտահանրամատչելի ու այլ գրականության հրատարակման նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005 թվականի պետական պատվերները՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. հուլիսի 9
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 29-ի N 952-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը Ենթա-խումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման N 5 հավելվածում (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
1-ին
կիսամյակ 9 ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - - -
07 ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ (9,623.7) (19,126.5) (34,050.7)
այդ թվում՝
11 Հրատարակչություններ, խմբագրություններ (9,623.7) (19,126.5) (34,050.7)
այդ թվում՝
03. Մանկական գրականության հրատարակման գծով պետական պատվեր - (3,103.4) (11,848.5)
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն - (3,103.4) (11,848.5)
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (3,103.4) (11,848.5)
04. Հանրագիտարանային գրականության հրատարակման գծով պետական պատվեր - (705.2) (4,205.2)
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն - (705.2) (4,205.2)
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (705.2) (4,205.2)
12. Հոբելյանական գրականության հրատարակման գծով պետական պատվեր (1,433.7) (2,307.9) (203.0)
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն (1,433.7) (2,307.9) (203.0)
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (1,433.7) (2,307.9) (203.0)
13. Թարգմանական գրականության հրատարակման գծով պետական պատվեր (8,190.0) (13,010.0) (18,200.0)
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն (8,190.0) (13,010.0) (18,200.0)
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (8,190.0) (13,010.0) (18,200.0)
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 9,623.7 19,126.5 34,050.7
այդ թվում՝
06 Այլ ծրագրեր 9,623.7 19,126.5 34,050.7
այդ թվում՝
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 9,623.7 19,126.5 34,050.7
ՀՀ կառավարություն 9,623.7 19,126.5 34,050.7
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 29-ի N 952-Ն որոշման
2 0 0 5 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր Ն Ե Ր Ը
ՄԱՆԿԱԿԱՆ, ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԱՅԻՆ, ԳԻՏԱՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ, ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԳԾՈՎ
NN ը/կ Հեղինակը Անվանումը Ծավալը (տպագրական մամուլ) Տպաքանակը (օրինակ) Գումարը
(հազ. դրամ) Առաջին կիսամյակ (հազ. դրամ) Ինն ամիս (հազ. դրամ)
1 2 3 4 5 6 7 8
Մանկական գրականություն
1. Անահիտ Պարսամյան Մանկական բանաստեղծություններ 3.0 500 650.0 - 650.0
2. Ռաֆիկ Նահապետյան Պատմվածքներ 4.0 500 600.0 - 600.0
3. Գևորգ Կարապետյան Կոստան Զարյան, էսսեներ 6.0 400 400.0 - 400.0
4. Հանս Քրիստիան Անդերսեն
(200-ամյակ) Հեքիաթներ 10.0 400 450.0 - 450.0
5. ԱՕՔՍ Հայկական գունապնակ 10.0 1000 1,200.0 - 1,200.0
6. Ա. Լինդգրեն «Կարլսոնը, որն ապրում է տանիքում» 5.0 400 500.0 - 500.0
ընդամենը 3,800.0 0.0 3,800.0
Հանրագիտարանային գրականություն
1. Հանրագիտարան Հայաստանի բնաշխարհը 45.0 3000 24,500.0 12906.4 19395.7
2. Մատենաշար Հայկական միջնադարյան ուղեգրություններ
- 7 ուղեգրություն 20.0 500 1,000.0 460.9 692.7
ընդամենը 25,500.0 13367.3 20088.4
Հոբելյանական գրականություն
1. Վախթանգ Անանյան Կենդանիների կյանքից 6.0 400 300.0 140.0 210.0
2. Վարդան Աճեմյան Վարդան Աճեմյանի աշխարհը 12.0 400 750.0 350.0 525.0
3. Անահիտ Ռուխկյան Հրաչյա Ռուխկյան (գիրք-հուշապատում. 90-ամյակ) 3.5 400 450.0 210.0 315.0
4. Աղասի Այվազյան (անգլերեն) Հատընտիր 10.0 500 1,500.0 700.0 1050.0
5. Էդվարդ Իսաբեկյան Ստեղծագործությունների կատալոգ 17.0 500 3,500.0
ընդամենը 6,500.0 1400.0 2100.0
1. Արման Ամրիկյան «Գոռը սար է գնում» պատմվածքների ժողովածու 10.0 500 300.0 135.0 165.0
2. Ալբոմ (հայերեն, անգլերեն) Եղիշե Թադևոսյան (135-ամյակ) 10.0 500 1,500.0 675.0 825.0
ընդամենը 1,800.0 810.0 990.0
Գիտահանրամատչելի գրականություն
1. Մարգարիտ Թերզյան Հայ-բուլղարերեն, բուլղար-հայերեն բառարան 31.5 400 1,000.0 1,000.0 1,000.0
2. Պլատոն (թարգմ. հին հուն.) Երկերի ժողովածու` 4 հատորով, հ. 1 20.0 500 2,140.0 2,140.0 2,140.0
3. Ուխտանես (թարգմ.` Վ. Առաքելյան) Պատմություն 18.0 1000 1,725.0 1,725.0 1,725.0
ընդամենը 4,865.0 4,865.0 4,865.0
Այլ գրականություն
1. Վրեժ Իսրայելյան «Սոնան և պատերազմը» պատմվածքներ 10.0 500 600.0 97.8 293.2
2. Շուշանիկ Թամրազյան Պատմվածքներ, էսսեներ 6.0 500 600.0 97.8 293.2
3. Հրաչ Սարուխան Բանաստեղծություններ 7.0 500 840.0 137.0 410.5
4. Ալեքսան Մեխակյան «Բան առ անցավորս» պատմ., վիպակ 6.0 400 450.0 73.4 219.9
5. Կ. Չաչանե (կազմող) Քուրդ գրողների ալմանախ 10.0 400 500.0 81.5 244.3
6. Վահան Թամարյան Արծաթափայլ հազարոտնուկը 7.0 400 400.0 65.2 195.5
7. Անահիտ Սահինյան Հրապարակախոսություն 10.0 400 550.0 89.7 268.8
8. Էդվարդ Միլիտոնյան «Կավատատիրության ժամանակը» 15.0 400 800.0 130.4 390.9
9. Հովհաննես Երանյան Վիպակներ, պատմվածքներ 6.0 400 450.0 73.4 219.9
10. Համլետ Կարճիկյան (70-ամյակ) «Սիրո երկիր» 15.0 400 600.0 97.8 293.2
11. Վահան Վարդանյան «Ալեքսանդր» չափածո պիես 2.0 400 400.0 65.2 195.5
12. Ալեքսանդր Թոփչյան «Եվ անգամ մահից հետո» 40.0 1000 800.0 130.4 390.9
13. Օտարագիր հայ հեղինակներ (Արամ Սարոյան, Վիլյամ Միքայելյան և այլք` 15 անուն) «Քայլող հայը» պատմվածքների ժողովածու /կազմող` Արամ Արսենյան/ 7.0 400 450.0 73.4 219.9
14. Դանտե Ալիգիերի «Քավարան» /թարգմ.` Ռ. Ղուլյան/ 15.0 400 800.0 130.4 390.9
15. Հովհաննես Գրիգորյան «Գիշերահավասար» 6.0 400 330.0 54.0 161.2
16. Արմեն Մարտիրոսյան «Աստծո արցունքները» պիեսներ 5.0 400 300.0 49.0 146.6
17. Քնյութ Համսուն «Միստերիաներ» պատմվածքներ 10.0 400 450.0 73.4 219.9
18. Գաբրիել Գ. Մարկես «Սերը ժանտախտի օրերին» վեպ 23.0 400 840.0 137.0 410.5
19. Հրաչուհի Փալանդուզյան «Քառակուսի գնդակ» 3.0 400 240.0 39.1 117.3
20. Սոնա Վան «Ընդհատումներ» բանաստեղծություններ 5.0 500 500.0 81.5 244.3
21. Ժողովածու Հայերը և Հայաստանը աշխարհի գրողների ստեղծագործություններում (արձակ և պոեզիա, անգլերեն) 15.0 500 800.0 130.4 390.9
22. Արմեն Դավթյան Հայոց աստղային դիցաբանություն 14.0 1000 600.0 97.8 293.2
23. Միխայիլ Բուլգակով Վիպակներ (Շան սիրտը, Ճակատագրական ձվեր, Չարքապատում) 12.0 400 632.0 103.0 308.8
24. Զորի Բալայան «Մորս ժամանակը» 20+5 ներդիր 1000 800.0 130.4 390.9
25. Վիգեն Իսահակյան Փարիզ, Քոչար. անցած օրեր 15.0 700 1,000.0 163.0 488.6
26. Նվարդ Վարդանյան «Մի բույր ֆրանսիական պոեզիայից» 10.0 500 1,000.0 163.0 488.6
27. Վարդ Մանուկյան «Անուրջներ» (վոկալ ստեղծագործությունների ժողովածու) 12.0 300 1,900.0 310.0 928.4
28. Սիգիտաս Գրյադա «Սարյակը` լուսնի վրա» 15.0 400 500.0 81.5 244.3
29. Կուրտ Վոնեգուտ Կապտամորուսը 15.0 400 800.0 130.4 390.9
30. Գրիգոր Մագիստրոս Պահլավունի (թարգմ.` Վարուժան Խաստուր) «Հազարատողեան» 16.25 300 500.0 81.5 244.3
31. Ժողովածու «Տավուշ» 12.0 500 1,200.0 195.6 586.4
32. Ժողովածու «Գեղարքունիք» 10.0 500 1,000.0 163.0 488.6
33. Ժողովածու «Լոռի» 15.0 500 1,293.7 211.0 632.2
34. Ժողովածու «Գյումրի» 15.0 500 1,300.0 212.0 635.2
35. Ժողովածու «Կոտայք» 15.0 500 500.0 81.5 244.3
36. Հեղինակային խումբ «Մանկավարժության արվեստը, արվեստի մանկավարժություն» 25.0 500 2,500.0 407.6 1221.6
37. Հեղինակային խումբ «Խոսող ձեռքեր» 8.0 500 400.0 65.2 195.5
38. Խ. Պալյան «Ծիսագիտություն» 6.0 500 400.0 65.2 195.5
39. Գ. Անանյան «Միջնորդ աստուծոյ և մարդկան» 7.0 500 400.0 65.2 195.5
40. Ժողովածու Արմենակ Արմենակյան 13.0 1000 760.0 124.0 371.4
ընդամենը 29,185.7 4,758.7 14,261.5
Ընդամենը 71,650.7 25,201.0 46,104.9
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան