ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2020 թվականի N 369-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից հանդես եկող «Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության» կողմից 2015 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 16-ին և 23-ին Հայաստանի Հանրապետությանը տրամադրված տրանսպորտային միջոցները՝ համաձայն N 1 հավելվածի, և շարժական գույքը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Որպես նվիրատվություն ընդունված, N 1 հավելվածում նշված տրանսպորտային միջոցները և N 2 հավելվածում նշված շարժական գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել տրանսպորտային միջոցների պետական գրանցումը և հաշվառումը:
4. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում նշված տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի 27
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
մարտի 26-ի N 369-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
NN
ը/կ Ավտոմեքենայի անվանումը և մակնիշը Նույնականացման համարը (VIN) Թողարկման տարեթիվը Սկզբնական արժեքը
ՀՀ դրամ/ռուբլի Արտարժույթի փոխարժեք (ռուբլի/դրամ)
1. «Լադա X Ռեյ»«Лада Х рей» №XTAGAB110L1261077 2019 թ․ 9,347,520.00 դ. (8 736 000,00) 7,49
2. «Լադա X Ռեյ»
«Лада Х рей» №XTAGAB110L1252913 2019 թ․ 9,347,520.00 դ. (8 736 000,00) 7,49
3. «Լադա X Ռեյ»
«Лада Х рей» №XTAGAB110L1252980 2019 թ․ 9,347,520.00 դ. (8 736 000,00) 7,49
4. «Լադա X Ռեյ»
«Лада Х рей» №XTAGAB110L1253029 2019 թ․ 9,347,520.00 դ.
(8 736 000,00) 7,49
5. «Լադա X Ռեյ»
«Лада Х рей» №XTAGAB110L1253030 2019 թ․ 9,347,520.00 դ. (8 736 000,00) 7,49
6. «Լադա X Ռեյ»
«Лада Х рей» №XTAGAB110L1261069 2019 թ․ 9,347,520.00 դ. (8 736 000,00) 7,49
7. «Լադա X Ռեյ»
«Лада Х рей» №XTAGAB110L1261076 2019 թ․ 9,347,520.00 դ. (8 736 000,00) 7,49
8. «Լադա Լարգուս»
«Лада Ларгус» №X891806D1K0FB3257 2019 թ. 12,288,000․00 դ.
(1,600,000.00) 7,68
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2020 թվականի
մարտի 26-ի N 369-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
NN
ը/կ Գույքի անվանումը Քանակը, չափման միավորը Միավորի գին (ռուբլի) Ընդամենը (ռուբլի) Արտարժույթի փոխարժեք (ռուբլի/դրամ) Միավորի գին (դրամ) Ընդամենը (դրամ)
1. Հեռախոսակայան (ATC 1-IP) (ներառյալ՝ հեռախոսներ) 1 կոմպլեկտ 600 000,00 600 000,00 7,68 4 608 000,00 4 608 000,00
2. Նոթբուք Acer A spire 3 (ներառյալ՝ Windows-ի լիցենզավորված ծրագիր) 14 հատ 86 896,00 1 216 544,00 7,68 667 361,28 9 343 057,92
3. Սերվեր Del Power Edge T30 2 հատ 101 728,00 203 456,00 7,68 781 271,04 1 562 542,08
4. Ֆոտոխցիկ Nikon L320 Wifi 7 հատ 24 000,00 168 000,00 7,68 184 320,00 1 290 240,00
5. Էլեկտրական տաքացուցիչ
Hyundai Basiq Eco H-HV15-15-ՍI618 21 հատ 5 000,00 105 000,00 7,68 38 400,00 806 400,00
6. Չհրկիզվող պահարան 7 հատ 20 000,00 140 000,00 7,68 153 600,00 1 075 200,00
7. Հեռուստացույց LG 32LJ610V (ներառյալ՝ կախիչ) 7 հատ 60 000,00 420 000,00 7,68 460 800,00 3 225 600,00
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան