ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2020 թվականի N 172-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված սարքավորումները (6 տեղ, 3,088 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 150 եվրո, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. ապրիլի 1
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
ապրիլի 1-ի N 172-Ա որոշման
Բեռի ցանկԸ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Քանակը
(ըստ չափման միավորի) Արժեքը
(եվրո)
1. Պլանետար միքսեր 20 L (հարիչ) OM 20 TF 1 հատ 576
2. Սպասք լվացող սարք OBM 1080 M 1 հատ 616
3. Գազով աշխատող ճարպաջեռոց (ֆրիտյուրնիցա) 2 հատ 926
4. Տաքացվող պահարան՝ մեկ դռնանի OBA 70182.00 2 հատ 970
Ընդամենը 6 3088
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան