ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
4 ապրիլի 2020 թվականի N 465-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ 2019-nCoV ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածը, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշմամբ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի N 21 որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված առանձին տեսակի ապրանքների նկատմամբ արտոնության կիրառման համար նպատակային նշանակությունը հաստատող եզրակացություն տրամադրող լիազոր մարմինն է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. ապրիլի 4
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
ապրիլի 4-ի N 465-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի «Մաքսային միության հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված միջոցների իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկի հաստատման մասին» N 21 որոշման դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը (այսուհետ` եզրակացություն) տրվում է սույն որոշման 1-ին կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից:
3. Եզրակացություն ստանալու համար ներմուծող անձը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն N 1 ձևի.
2) ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագիրը կամ այլ առևտրային փաստաթղթեր:
4. Լիազոր մարմինը, հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, երկու աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն լիազոր մարմնի ձևաթղթով (կամ նախատեսել պաշտպանվածության այլ եղանակներ, օրինակ՝ «QR» ծածկագրերի կիրառում)` համաձայն N 2 ձևի:
5. Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե դիմումը թերի է լրացված և չեն ներկայացվել սույն կարգով պահանջվող փաստաթղթերը, որի մասին լիազոր մարմինը տեղեկացնում է հայտատուին, և հայտատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները:
6. Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի մերժման մասին որոշման ընդունումից հետո լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:
7. Հայտատուն եզրակացության տրամադրման մերժումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Եզրակացությունը կորցնելու, ոչնչացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից սույն կարգին համապատասխան դիմում ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրվի եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Ձև N 1
_________________________________________________
(լիազոր մարմինը)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիմող _____________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ___________________________________________________________________
.հեռախոսահամարը և .էլեկտրոնային .հասցեն)
Գտնվելու վայրը ______________________________________________________________
(.իրավաբանական .անձի .գտնվելու .վայրը, .անհատ .ձեռնարկատիրոջ .բնակության .վայրը)
.Իրավաբանական .անձի .պետական .գրանցման .համարը, .անհատ .ձեռնարկատիրոջ .պետական
.հաշվառման .համարը _________________________________________________________
.Խնդրում .եմ .տալ .եզրակացություն .Հայաստանի .Հանրապետության .տարածք .ներմուծվող .առանձին.տեսակի.ապրանքների .նպատակային .նշանակությունը .հաստատելու վերաբերյալ։
.Դիմումին .կից .ներկայացնում .եմ .ապրանքի .ներմուծման .հաշիվ-.ապրանքագիրը
______________________________________________________________________։
.Հայտնում .եմ, .որ .ներկայացված .փաստաթղթերում .առկա .տվյալներն .ամբողջական .են և .հավաստի:
Դիմող ______________________ _______________________________
(ստորագրությունը) (.անունը, .ազգանունը)
____ ______________ 20 թ.
Ձև N 2
___________________________________________________________________
(.լիազոր .մարմինը)
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայտատու ______________________________________________________________
(.իրավաբանական .անձի .անվանումը, .անհատ .ձեռնարկատիրոջ .անունը, .ազգանունը,
__________________________________________________________________________
.հեռախոսահամարը և .էլեկտրոնային .հասցեն)
.Գտնվելու .վայրը_________________________________________________________________________________
(.իրավաբանական .անձի .գտնվելու .վայրը, .անհատ .ձեռնարկատիրոջ .բնակության .վայրը)
.Հաշիվ-.ապրանքագրի .համարը և .ամսաթիվը______________________________________________________________
.Ապրանք______________________________________________________________________________
(.ապրանքի .անվանումը, .ԵԱՏՄ .ԱՏԳ .ԱԱ .ծածկագիրը, քանակը, արժեքը)
Եզրակացություն տվողը _____________________ ________________________________
(ստորագրությունը) (.անունը, .ազգանունը)
____ ______________ 20 թ.