ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2020 թվականի N 198-Ա
«ԳԼՈԲԱԼ ԷՅԴ ՆԵԹՎՈՐՔ» ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից` «GAIN» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, «Գլոբալ Էյդ Նեթվորք» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանյան մասնաճյուղի հասցեով ստացված բեռի (892 տեղ, 25,518 կգ ընդհանուր քաշով, 39,264 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ փոխադրման ծախսերը կազմել են 6,065 եվրո, բեռի և բաշխման ցանկերը համաձայն հավելվածի, Արևելյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Գլոբալ Էյդ Նեթվորք» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. ապրիլի 3
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
ապրիլի 3-ի N 198-Ա որոշման
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
N Կազմակերպության անվանում Ապրանքների անվանում Քանակ Արժեքը ՀՀ դրամ
1 Արցախի Հանրապետության Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմ Նոր մարզական կոշիկներ (Չինաստան) 668 զույգ 2272
Նոր մարզական կոշիկներ (Գերմանիա) 250 զույգ 850
Սպունգե ներքնակներ 10 հատ 45
Թղթյա անձեռոցիկներ 440 կգ 391
Մանկական սնունդ` պյուրե 3000 կգ 5100
Վարսակի փաթիլներ 800 կգ 880
Մանկական խաղալիքներ փայտից 25 հատ 212
2 Սոցիալապես անապահով անձիք «Գլոբալ Էյդ Նեթվորք (ԳԷյՆ)» ոչ առևտրային ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի շահառուներ Տանիքի ծածկոց նավթային բիտումից գլանափաթեթով 1480 մ/ք 3661
Պոլիմերային նյութերից լուսամուտներ՝ շրջանակով, օգտագ. 260 կգ 800
Լվացարաններ չժանգոտվող պողպատից 30 կգ 200
Տղամարդու վերնաշապիկ՝ բամբակե մանվածքից նոր 104 հատ 766
Նոր մարզական կոշիկներ (Չինաստան) 1000 զույգ 3400
Նոր մարզական կոշիկներ (Գերմանիա) 900 զույգ 3060
Թիկնապայուսակներ 70 հատ 70
Սպունգե ներքնակներ 28 հատ 126
Երկանիվ հեծանիվ 1 հատ 25
Ակորդեոն 1 հատ 25
Ատամի խոզանակ 123 հատ 15
Ատամի մածուկ 17 կգ 25
Թղթյա անձեռոցիկներ 500 կգ 445
Մանկական սնունդ` պյուրե 1654 կգ 2811
Վարսակի փաթիլներ 1114 կգ 1226
Խոհանոցի պահարան ԴՍՊ-ից 12 հատ 800
Ննջասենյակի պահարան ԴՍՊ-ից 13 հատ 1548
Գունավոր մատիտներ գրաֆիտե գրիֆելներով 10 կգ 100
Նկարչական ալբոմներ 56 կգ 165
Մանկական խաղալիքներ փայտից 30 հատ 255
Դատարկ բեռնարկղ 40'' օգտ. TCNU6253260 1 հատ 1650
3 ՀՀ Լոռու մարզի սոցիալապես անապահով անձիք (մարզպետարան) Նոր մարզական կոշիկներ (Չինաստան) 200 զույգ 680
Նոր մարզական կոշիկներ (Գերմանիա) 200 զույգ 680
Սպունգե ներքնակներ 4 հատ 18
Թղթյա անձեռոցիկներ 150 կգ 133
Մանկական խաղալիքներ փայտից 20 հատ 170
4 ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ, «Սպիտակ-ֆերմեր» հ/կ Նոր մարզական կոշիկներ (Չինաստան) 100 զույգ 340
Նոր մարզական կոշիկներ (Գերմանիա) 50 զույգ 170
Սպունգե ներքնակներ 4 հատ 18
Թղթյա անձեռոցիկներ 300 կգ 276
Վարսակի փաթիլներ 500 կգ 540
Մանկական խաղալիքներ փայտից 20 հատ 170
5 ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա (ԵՄՔԱ)» հ/կ Սպունգե ներքնակներ 4 հատ 18
Թղթյա անձեռոցիկներ 200 կգ 178
Մանկական սնունդ` պյուրե 2500 կգ 4240
Վարսակի փաթիլներ 500 կգ 540
Մանկական խաղալիքներ փայտից 20 հատ 170
892 39264
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան