Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՇԱԼՈՒՅՍ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 366-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-04-18-ից մինչև 2021-01-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-01-16Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 ապրիլի 2020 թվականի N 483-Ն

«ԱՐՇԱԼՈՒՅՍ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 366-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) «պետական գրանցման ամսաթիվը՝ 23.08.2005 թ., համարը՝ 85.210.01718, վկայականը՝ 03 Ա 068495, գտնվելու հասցեն՝ Կոտայքի մարզ, գյուղ Արզական»:

2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով, դրա կազմում ընդգրկելով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ոստիկանության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի (մեկ անդամ) ներկայացուցիչներին։

3․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

1) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.

3) կազմակերպության լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով ապահովել կազմակերպության լուծարման պետական գրանցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

4․ Սահմանել, որ՝

1) կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, գույքն ամրացվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների.

2) կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմելու օրվա դրությամբ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

5․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անշարժ գույքի հանձնում-ընդունումը:

6․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա օրենքով սահմանված կարգով ապահովել կազմակերպության լուծարման պետական գրանցումը։

7․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 366-Ն որոշումը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. ապրիլի 6

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 2-ի N 483-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՔՅԻ

NN

ը/կ Օբյեկտի անվանումը Շահագործման տարեթիվը Քանակը Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1 2 3 4

1. Զգեստապահարան 2012 1 84,444.0

2. Զգեստապահարան 2012 4 37,412.0

3. Սառնարան 700 լ տարող. 2012 1 145,833.0

4. Հոսանքի վահանակ 1984 1 4,375.0

5. Տաղավար բակի 1985 1 17,500.0

6. Էլ. հաղորդիչ (մեծ) 1987 1 2,917.0

7. Երկաթյա պահարան 1989 4 14,000.0

8. Նիստերի սեղան 1988 1 4,375.0

9. Պահարան 2 դռնանի 1995 8 23,333.0

10. Հեռուստացույց DAEWՕՕ 1996 1 4,375.0

11. Գրապահարան 1995 7 14,292.0

12. Սառնարան (Սարատով) 1998 1 2,333.0

13. Էլ. մսաղաց 1998 1 5,278.0

14. Սառնարան պահարան 1998 1 26,389.0

15. Ջրի բաք (ցիստեռն) 1999 1 103,000.0

16. Սառնարան պահարան 1996 2 21,111.0

17. Ջրատաքացուցիչ ԱՐԻՍՏՈՆ 1999 2 12,667.0

18. Գրասեղան 2 պահարանով 2000 2 8,444.0

19. Սառնարան ՆՈՐԴ 2001 1 7,292.0

20. Էլ. պլիտա 4 սալիկով 2002 1 14,583.0

21. Սեղան թենիսի (հին) 2002 1 10,556.0

22. Փոքր պահարան 2010 50 102,083.0

23. Գրապահարան 2010 3 26,250.0

24. Սեղան համակարգչի 2010 1 9,500.0

25. Սեղան ղեկավարի 2010 1 24,806.0

26. Գազի կաթսա 2010 2 84,444.0

27. Մահճակալ փայտե (ներքնակով) 2010 80 583,333.0

28. Զգեստապահարան 2010 10 211,111.0

29. Սառնարան Սուպեր Գեներալ 2012 2 46,667.0

30. Մահճակալ փափուկ 2012 55 1,741,667.0

31. Մոնիտոր LG 20 E20EN33 2006 1 5,595.0

32. Համակարգիչ P4-3.6հs/iոtel 2006 1 14,296.0

33. Սեղան ղեկավարի 2008 1 14,583.0

34. Բազկաթոռ 2005 1 10,556.0

35. Զգեստապահարան 2009 1 7,917.0

36. Գրապահարան 2009 1 6,333.0

37. Գազօջախ NՕRՕPGE510/03 2009 1 20,417.0

38. Մահճակալ փայտե (ներքնակով) 2009 17 148,750.0

39. ԿԳԿԿ-Հաշվիչ հանգույցով GSA-25A 2009 1 171,667.0

40. Սեղան 6 աթոռով 2009 4 70,000.0

41. Հեռուստացույց 2010 10 131,250.0

42. Գազի կաթսա Մերկուրի 2007 1 79,167.0

43. Գազի կաթսա Ար և ար 2011 1 516,687.0

44. Ալեհավաք Եվրոսթար (կոմպակտ) 2012 3 10,500.0

45. Ռեսիվեր (տյուներ) 2012 11 48,125.0

46. Բարձրախոս SPQ - 1 3,700.0

47. Մարտկոց - 53 240,090.0

48. Սպիտակեղեն - 200 800,000.0

49. Անկողնային վերմակ սինդեպոնից - 100 400,000.0

50. Անկողնային բարձ սինդեպոնից - 100 400,000.0

51. ՕPEHBՕKS-800 - 2 75,000.0

52. Դանակ սեղանի - 18 10,980.0

53. Աղաման - 40 10,000.0

54. Հացի աման - 20 20,000.0

55. Կաթսա 40լ - 2 49,000.0

56. Կաթսա ալյումինե մեծ - 2 60,000.0

57. Խոհանոցի տախտակ - 5 3,800.0

58. Կաթսա ալյումինե 10 լիտր - 1 6,500.0

59. Շերեփ փոքր - 4 4,800.0

60. Աղբաման մետաղյա - 5 46,500.0

61. Փոքր պահարան - 20 40,000.0

62. Հայելի փոքր - 3 18,000.0

63. Հայելի մեծ շրջանակով - 3 24,000.0

64. Ծաղկաման բետոնից - 10 150.0

65. Բժշկական պահարան 2 դռնանի - 1 2.0

66. Բիկս - 2 4.0

67. Սեղան ալյումինից - 2 6.0

68. Հաշվիչ հոսանքի - 1 2.0

69. Կշեռք - 1 4.0

70. Թեյնիկ - 13 41,730.0

71. Շերեփ փոքր - 5 9,200.0

72. Կացին - 1 1,500.0

73. Թավա - 2 11,500.0

74. Խոհանոցի դանակ - 5 5,000.0

75. Խոհանոցի փոքր դանակ - 5 3,000.0

76. Լողարանի հայելու լրակազմ - 10 60,250.0

77. Fax Paոasօոik Кх-МВ 2634А.ՏՊԻՉ - 1 61,380.0

78. ՍPSE prօ600VA - 1 19,900.0

79. Աթոռ կիսափափուկ - 6 42,900.0

80. Աթոռ կիսափափուկ - 70 433,300.0

81. Կաթսա ալյումինե 20 լ - 1 17,000.0

82. Կաթսա ալյումինե 40 լ - 1 30,000.0

83. Լվացարան պահարանով - 1 33,000.0

84. Ափսե փոքր - 24 14,400.0

85. Ափսե մեծ - 24 14,400.0

86. Աղցանի աման - 6 3,000.0

87. Ափսե մեծ (մատուցարան) - 2 2,000.0

88. Սուրճի բաժակ (6) - 2 5,000.0

89. Թեյի բաժակ (6) - 1 4,200.0

90. Պատառաքաղ (12) - 1 10,000.0

91. Փոքր պահարան (նախկինում օգտագործված) - 30 660,000.0

92. Ափսե 2-րդ ճաշատեսակի - 102 85,000.0

93. Ափսե 2-րդ ճաշատեսակի փոքր - 102 68,136.0

94. Պատառաքաղ ներժ - 102 29,478.0

95. Գդալ ներժ - 102 29,478.0

96. Բազկաթոռ ղեկավարի - 1 57,600.0

Ընդամենը 8,615,103.0

Գրականություն

1. Մալիշև 1985 10 496.0

2. Լ.Սարգսյան «Վահագնի» 1985 11 138.0

3. «Ձեր դիմանկարը» 1985 7 494.0

4. «Պրեսպեկյան կոնչակներ» 1985 12 189.0

5. Երկերի ժողովածու 1985 9 134.0

6. «Պատերազմի արձագանքը» 1985 21 386.0

7. Ա. Բլոկ «Ընտիր երկեր» 1985 18 819.0

8. Պ. Դուրյան 1985 14 221.0

9. Ռուս դասական գրականություն 1985 10 134.0

10. «Եղեսպակի սարը» 1985 6 480.0

11. Լ. Սարգսյան «Ակոս» 1985 13 417.0

12. Ա. Ավագյան «Անթառամներ» 1985 7 94.0

13. Վ. Զարկուտին «Ծիր կաթին» 1985 13 330.0

14. Պատմվածքներ 1985 14 429.0

15. «Վայրի կենդանիները և մարդը» 1985 2 175.0

16. «Իմանալ զբանս հանճարոյ» 1985 2 76.0

17. Մնձուրի երկեր 1985 6 445.0

18. «Ուխտագնացություն դեպի երկիր» 1985 5 160.0

19. Լ. Տոլստոյ 1985 6 534.0

20. Է. Ավագյան «Մենք ապրում ենք Կոնդում» 1985 5 42.0

21. «Երանության կղզին» 1985 4 197.0

22. Մ. Մնացականյան 1985 3 673.0

23. Հայ արձակ (Պատմվածքներ) 1985 5 124.0

24. «Հնագույն զենքեր որոնելիս» 1985 18 352.0

25. «Դմիտրի Դոնսկոյ» 1985 3 148.0

26. Տրիֆոնով «Ժամը և տեղը» 1985 2 175.0

27. «Ախուրյանի եզերքին» 1985 4 196.0

28. Դ. Գրանին «Նկարը» 1985 2 76.0

29. «Արվեստի արհեստանոցում» 1985 7 331.0

Ընդամենը 8,465.0

Ընդհանուրը 8,623,568.0

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 2-ի N 483-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Շինության անվանումը Քանակը Հասցեն Շահագործման տարին Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1. Հողամաս (հա) 2 ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան 1980 660000

2. Առանձին կանգնած շենք 2 մասնաշենքեր 2 ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան 1980 55590145

3. Էլեկտրասնուցման տնակ 1 ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան 1980 504858

4. Քոթեջային տնակ 2 ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան 1980 3351902

5. Կաթսայատուն 1 ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան 1980 3302338

6. Զուգարան 2 ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան 1980 761227

7. Բաղնիք 1 ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան 1980 671942

8. Ջրավազան 1 ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան 1980 200830

9. Տաղավար (47.9 մ.2) 1 ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան 1981 724259

10. Տաղավար (22.2 մ.2) 1 ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղվերան 1981 47478

Ընդամենը՝ 65814979

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։