Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-04-07-ից մինչև 2021-07-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-07-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1551-Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար, և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար Ա. Միրզոյան

2018 թ. դեկտեմբերի 27

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1551-Ա որոշման

Ց Ա Ն Կ

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը՝

10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման

երկիրը Արժեքը

(դրամ)

1 2 3 4 5 6 7 8

1. 4811419000 Ինքնակպչուն թղթե ժապավեններ` չտպագրված գլանափաթեթներով (Maskiոg Tape Jսmbօ Rօll) 1250 մմ*1800 մմ կգ 115750 Չինաստան 138575000

2. 3919900000 Ինքնակպչուն պոլիմերային թաղանթ՝ գլանափաթեթներով, չտպագրված, ոչ գրասենյակային (BՕPP Jսmbօ Rօll, Water based) 1280 մմ*4000 մմ կգ 208570 Չինաստան 152000000

3. 7607209000 Ալյումինե ինքնասոսնձվող նրբաթիթեղ, թղթյա հիմքով` գլանափաթեթներով, չտպագրված 1200 մմ լայնությամբ կգ 25000 Արաբական Միացյալ Էմիրություններ 28500000

4. 3919900000 Երկկողմանի ինքնակպչուն պլ. թաղանթ` գլանափաթեթներով, չտպագրված, ոչ գրենական (Dօսbleside Tissսe Tape Jambօ Rօll) 1020 մմ x 1000 մ կգ 10000 Չինաստան 9700000

5. 3919900000 Երկկողմանի ինքնակպչուն պլ. թաղանթ` գլանափաթեթներով, չտպագրված, ոչ գրենական (Dօսbleside Tape Jambօ Rօll) 1040 մմ /1060 մմ*200 մ կգ 8900 Չինաստան 9980000

6. 7019590000 Ինքնակպչուն ցանցավոր ժապավեն` ապակե մանրաթելերից, գլանափաթեթներով 1 մ*500 մ, օգտագործվում է շինարարական աշխատանքների ընթացքում կգ 120000 Չինաստան 168000000

7. 7019590000 Ցանցավոր ժապավեն` ապակե մանրաթելերից, գլանափաթեթներով 1 մ*40 մ/45 մ/48 մ/50 մ կգ 42000 Չինաստան 37440000

8. 7410210000 Ինքնակպչուն պղնձյա նրբաթիթեղից ժապավեններ` գլանափաթեթներով 380 մմ x 33 մ կգ 350 Չինաստան 2500000

9. 3919101200 Պոլիվինիլքլորիդե մեկուսիչ ժապավեն՝ ինքնասոսնձվող, գլանափաթեթներով, չտպագրված /PVC INSՍLATIՕN TAPE, FLAME RETARDANT/ 1260 մմ x 9 մ/18 մ կգ 10000 Չինաստան 12286000

10. 3814009000 Բարդ օրգանական լուծիչներ 10 կգ/15 կգ/20 կգ տարաներով, օգտագործվում են միայն ընկերության տպագրական աշխատանքների համար կգ 150 Իտալիա 375000

11. 3920999000 Չտպագրված, միաշերտ պլ. թաղանթ՝ փաթեթավորման համար, գլանափաթեթներով արտադրանքի փաթեթավորման համար նախատեսված թաղանթ կգ 5500 Չինաստան 11000000

12. 4805938000 Ստվարաթուղթ՝ ոչ կավճապատ, չտպագրված, գլանափաթեթներով ստվարաթղթե գլանի արտադրության համար կգ 168000 Իտալիա 44000000

Ընդամենը 614356000

(հավելվածը փոփ. 27.02.20 N 222-Ա, 02.04.20 N 475-Ա)

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար Ա. Միրզոյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։