Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄԻՇԵԼ ՍԵՐՂԱՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

2 ապրիլի 2020 թվականի N 489-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄԻՇԵԼ ՍԵՐՂԱՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՄԻՇԵԼ ՍԵՐՂԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 10-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ՄԻՇԵԼ ՍԵՐՂԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. ապրիլի 7

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 2-ի N 489-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՄԻՇԵԼ ՍԵՐՂԱՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը (դրամ)

1. 5903 արհեստական կաշի (դերմանտին) մ.2 4175 4,200,954

2. 5801 փափուկ կտոր (պուխ) (սինթետիկ)՝ տարբեր գույների մանվածքից մ.2 8 21,144

3. 4114 բնական կաշվից կտոր (ոչխարի) հատ 65 124,865

4. 5607 պարան պայուսակների բռնակների՝ այլ սինթետիկ մանրաթելերից կգ 62 57,882

5. 9607 հագուստի մետաղյա՝ ոչ թանկարժեք մետաղից ատամիկներով մ 300 149,502

6. 5401 սինթետիկ թելեր կգ 80 69,038

7. 5407 սինթետիկ գործվածք (աստառ)՝ տարբեր գույների մանվածքից մ.2 100 101,826

8. 7326 մետաղյա դետալներ պայուսակների համար կգ 540 750,363

9. 8302 մետաղական ամրակային կգ 39 50,473

10. 7326 մետաղական կաղապար կգ 3.5 24,543

11. 8204 ձեռքի մեխանիկական գործիքներ` դարձակներ կգ 9 20,748

12. 8205 ձեռքի մեխանիկական գործիք` պտուտակահան կգ 15 41,338

13. 8205 ձեռքի մեխանիկական գործիք` մուրճ կգ 14 14,106

14. 8205 ձեռքի մեխանիկական գործիքներ (օգտագործված) կգ 130 130,864

15. 8208 պրեսի դանակներ (օգտագործված) կգ 475 625,906

16. 8452 կարի մեքենա 6 հատ (օգտագործված) հատ 6 1,239,678

17. 4821 թղթյա պիտակներ` տպագրված կգ 14 26,204

18. 4823 թղթյա կտորտանքներ պայուսակների մեջ լցնելու կգ 116 50,046

19. 4823 ստվարաթղթե ֆորմաներ կգ 703 471,591

20. 4421 փայտե կաղապարներ՝ պայուսակների համար կգ 19 28,242

21. 3924 պլ. ներկամաններ (օգտագործված) կգ 1.5 5,029

22. 3926 պրեսսի պլ. դետալ (օգտագործված) կգ 26 31,196

23. 3208 փչովի ներկ 400 մլ 20 հատ (օգտագործված) կգ 6 8,061

24. 3209 ներկ կգ 20 20,139

25. 3506 սուպեր սոսինձ կգ 0.4 4,855

26. 9613 կրակայրիչ հատ 750 71,936

27. 9403 մդֆ-ից պահարան (օգտագործված) 2) 1 հատ 1 135,206

Ընդամենը 8 475 735

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։