Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԵՆՔԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հուլիսի 2005 թվականի N 984-Ն

ՇԵՆՔԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի ուսանողական հանրակացարանների շենքերը հետ վերցնել և անհատույց օտարել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքներին:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ մեկամսյա ժամկետում համապատասխան գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի նվիրատվության պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` պետական գրանցման ծախսերը կատարելով գյուղական համայնքների միջոցների հաշվին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմակերպելու մասին» N 471 որոշմանը կից ցանկի 9-րդ և 10-րդ կետերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։