Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-04-07-ից մինչև 2020-09-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-09-11Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 ապրիլի 2020 թվականի N 494-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետը, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) 6-րդ կետը «պաշտպանության նախարարության ուժերի» բառերից հետո լրացնել «, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով.

2) 8-րդ կետը «ուժերն ու միջոցները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները» բառերով.

3) որոշման հավելվածում՝

ա. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10․Ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մասը, ներառյալ դեղերը, բժշկական պարագաներն ու այլ միջոցները պարետի որոշմամբ կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով։»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին, 10.2-րդ, 10.3-րդ, 10.4-րդ, 10.5-րդ և 10.6-րդ կետերով.

«10.1. Գույքի կամ դրա մասի սեփականատերն իրավունք ունի ստանալու համարժեք փոխհատուցում գույքի ժամանակավոր տիրապետման և օգտագործման դիմաց:

10.2. Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման դիմաց փոխհատուցման չափը գնահատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ ոչ ուշ, քան արտակարգ դրության ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:

10.3. Գույքի ժամանակավոր տիրապետումը և օգտագործումը նախատեսվում է անձանց կյանքի փրկության և (կամ) առողջության պահպանման նպատակով՝ գույքի նպատակային նշանակության պահպանմամբ կամ առանց դրա։

10.4․Սույն գլխի 10.3-րդ կետով նախատեսված նպատակով գույքի ժամանակավոր տիրապետման և օգտագործման մասին պարետի որոշմամբ սահմանվում են տվյալ գույքի կամ դրա մասի հետ իրականացվող միջոցառումները։

10.5. Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման ժամանակահատվածը սահմանվում է պարետի որոշմամբ, սակայն ոչ ավելի, քան արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանված ժամանակահատվածում և ենթակա է դադարեցման արտակարգ դրության իրավական ռեժիմի վերացման հիմքով։

10.6․Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման ընթացքում գույքի պահպանման համար պատասխանատու է պետությունը։»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. ապրիլի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։